Տավուշի Կողբ գյուղից նույն գյուղի 3 և Երևանի 1 բնակիչ գողացել էին հեռուստացույց և երաժշտական գործիք
ՀասարակությունՄայիսի 18-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Տավուշի մարզի Կողբ համայնքի մի տնից գողություն են արել։ Ոստիկանները պարզեցին տուժողի ինքնությունը. մայիսի լույս 6-ի գիշերը նրա առանձնատնից հափշտակել էին հեռուստացույց և երաժշտական գործիք։
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվեց, որ բնակարանային գողությունն արել են Կողբի՝ երեք, և Երևանի մեկ բնակիչ։ Չորս տղամարդիկ բերման ենթարկվեցին ոստիկանություն։
Պարզվեց, որ գողությունից հետո երևանցի տղամարդը գողոնը ուղարկել էր մայրաքաղաք ու վաճառել։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Բերման ենթարկվածներից մեկը ձերբակալվել է, մյուսները ստորագրությամբ բաց են թողնվել։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ