Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը Կարապի լճի ֆան գոտում ձեռնոցներ կնվիրի բռնցքամարտիկներին
Սպորտ
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ումար Կրեմլյովը մայիսի 30-ին, ժամը 14։00-ին Կարապի լճի ֆան գոտում բռնցքամարտի ձեռնոցներ կնվիրի բռնցքամարտիկներին, այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Երևանում շարունակվում է բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունը:Մայիսի 30-ին տեղի կունենան եզրափակիչի մենամարտերը: Հայաստանը եզրափակիչում ունի երեք մասնակից: Ոսկե մեդալի համար կպայքարեն Հովհաննես Բաչկովը, Արթուր Բազեյանը և Ռաֆայել Հովհաննիսյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում