«Ոստիկանության հետ հրմշտոցի հետեւանքով մի քանի քաղաքացի տուժել է»
Հասարակություն
Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց ոստիկանների եւ «Անհնազանդության» շարժման մասնակիցների միջեւ հրմշտոցի հետեւանքով մի քանի քաղաքացի տուժել է. ցուցարարներից մեկը ոտքի շրջանում վնասվածք ստացավ: Բացի այդ, երիտասարդ ոստիկաններից մեկի ինքնազգացողությունը վատացավ, նրան ոստիկանները գրկած դուրս բերեցին հրմշտոցի հատվածից:
Նշենք, որ «Դիմադրության» շարժման երթը հասել է Կառավարության 3-րդ մասնաշենք, որտեղ ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները ցանկացան մուտք գործել շենք: Փոխոստիկանապետ Կամո Ցոցուլյանն ասաց, որ կճշտի նախարարների հետ՝ արդյոք պատրաստ են ընդունել պատգամավորներին, որից հետո թույլ կտան ընդդիմադիր պատգամավորներին մուտք գործել շենք:


















































Ամենադիտված
Պարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ Սարգսյան