Համալրվել են Կենդանաբանական այգու կենդանատեսակները
Հասարակություն
Երևանի կենդանաբանական այգու մամուլի ծառայությունը հայտնում է․ «Կենդանաբանական այգու կենդանատեսակները համալրվեցին:
Այգու տնօրենի ժ/պ Էդմոնդ Ղազարյանի նախաձեռնությամբ և ամերիկահայ բարերարներ Արամ և Մարիաննա Առաքելյանների հովանավորությամբ հունիսի 1-ին ընդառաջ այգին ձեռք բերեց 3 աֆրիկյան ջայլամ: Այգու նոր բնակիչներն արդեն հարմարվում են իրենց նոր ազատավանդակին:
Ի դեպ, Առաքելյանների ընտանիքը նաև Կենդանաբանական այգու կլինիկայի գործարկմանն է մեծ ներդրում ունեցել. ԱՄՆ-ից շուտով Հայաստան կհասնեն մեծաթիվ սարքավորումներ, այդ թվում ախտահանող, մանրէաբանական, վիրահատական և այլն»։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ