Կդաստիարակենք սերունդ, որը կհավատա, որ իրենի՛ց է կախված Հայաստանի վաղվա օրը․ Արմեն Սարգսյան
Հասարակություն
ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունիսի 1-ի կապակցությամբ, որում ասված է․
«Այսօր երեխաների իրավունքների պաշտպանության օրն է:
Երեխաները մեր հասարակության ամենաանկեղծ ու հավատով լեցուն մասն են:
Մեր ուշադրությամբ, հոգատարությամբ, սիրով ու ջերմությամբ պատասխանատու և հանձնառու լինենք, որ նրանց մեջ երբեք չխաթարվի հավատը, չկորչի հույսը, չսասանվի վստահությունը:
Այդպես մենք կամրացնենք մեր երկրի հիմքերը, այդպես կդաստիարակենք սերունդ, որը կհավատա ինքն իրեն, կհավատա, որ իրենի՛ց է կախված Հայաստանի վաղվա օրը»:


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)