Մենք այդպես էլ այս 30 տարիներին չկարողացանք ապահովել մեր երեխաների նորմալ կյանքը. Հրանտ Թոխատյան
Հասարակություն
Չի՛ կարող Արցախը լինել Ադրբեջանի կազմում, որովհետև դա նույնն է, որ ասենք՝ Գեղարքունիքը կարո՞ղ է լինել Ադրբեջանի կազմում, Արարատի մարզը, Լոռին, Տավուշը: Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը։
Մշակույթի գործիչն ընդգծեց՝ դա հնարավոր չէ․ եթե դա թույլ տանք, հարց կառաջանա՝ գոյություն ունենալու իրավունք ունե՞նք։
Հրանտ Թոխատյանը համարում է, որ Հայաստանում վտանգված է երեխաների խաղաղ ապրելու իրավունքը. «Մենք այդպես էլ այս 30 տարիներին չկարողացանք ապահովել մեր երեխաների նորմալ կյանքը: Այսօր երեխան մեր երկրում պաշտպանված չէ: Ինչքա՞ն ենք դեպքեր տեսնում՝ ծեծված երեխաների, ինչքան ենք տեսնում թափառական երեխաների»:


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)