Հարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխությունները Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցեր Գենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամ Ռուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել է Մոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին «Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռը Հայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտում Զախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերում Նուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնից Հարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծին ԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավը 

Վազգեն Մանուկյանը՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական բանակցությունների, նաեւ հետագա քայլերի մասին

Հասարակություն

Հայաստանի և Արցախի շուրջ այժմ տեղի են ունենում գործընթացներ, բանակցություններ՝ սահմանազատման ու սահմանագծման, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված, որոնք լուրջ վտանգի տակ են դնում մեր պետության գոյությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել նախկին վարչապետ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նման հարցերի քննարկումները՝ սահմանների ճշգրտում, խաղաղության պայմանագիր և այլն, շատ երկրների միջև տևում են տասնյակ տարիներ (Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ռուսաստանի և Ճապոնիայի միջև մինչ օրս  խաղաղության պայմանագիր կնքված չէ՝ Կուրիլյան մի քանի փոքր կղզիների պատկանելության հիմնախնդրով պայմանավորված), աշխարհում կան բազմաթիվ երկրներ, որոնց միջև սահմանների ճշգրտում արված չէ, բայց դա չի խանգարում այդ երկրներին ունենալ խաղաղ հարաբերություններ, համագործակցություն տնտեսության և այլ ոլորտերում։

Հայաստանի ներկա իշխանությունները ո՛չ ունակ են բանակցություններ վարելու, ո՛չ էլ շահագրգռված են պահպանել մեր ազգային շահերն ու արժեքները։ Իրենք իրենց առջև ուրիշ խնդիրներ են դրել, այդ խնդիրերից մեկն էլ ամեն գնով «խաղաղության» պայմանագիր կնքելն է։ Վախեցած 44-օրյա պատերազմի հետևանքներից, որոնք եղել են հենց իրենց մեղքով՝ իշխանություններն այժմ պնդում են, որ ցանկացած զիջումներով խաղաղության պայմանագրի կնքումը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղություն կհաստատի։

Դա կեղծ պատրանք է։ Մենք ապրում ենք աշխարհաքաղաքական տեկտոնիկ տարածաշրջանում՝ առջևում սպասվող ցնցումներով, որտեղ սահմանները վերջնական չեն, և ոչ մի փաստաթուղթ չի կարող երաշխավորել խաղաղություն։ Եվ այս իշխանությունը չհիմնավորված ու վտանգավոր շտապողակության պատճառով պատրաստ է զոհաբերել մեր ազգային շահերն ու արժեքները՝ ստեղծելով անվերադարձ կորուստներ և առաջ բերելով նոր մարտահրավերներ։

Հարևան երկրների հետ հարաբերություններ հաստատելուն ոչ ոք դեմ չէ։ Հարցն այն է, թե ինչ գնով դա պետք է անել, երբ և ինչպես։ Հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու նախապայմանը եղել է Արցախի անկախության ճանաչումը, որի համար Հայաստանը տասնամյակներով պայքարել է միջազգային հարթակներում։ Հայաստանի և Թուրքիայի միջև նույնպես միշտ փորձ է արվել հարաբերություններ հաստատել, և միջազգային հանրությունն ընկալել է, որ մենք ունենք բնական նախապայմաններ՝ ցեղասպանության ճանաչման ու Արցախի անկախության հարցի հետ կապված։ Մեզ միշտ համոզել են, որ մենք մի քիչ մեղմենք մեր դիրքերը, դիմացինին էլ համոզել են, որ նա ինչ-որ չափով ընդունի մեր պայմանները։ Բայց այսօր ամբողջ աշխարհը զարմանքով տեսնում է, թե ինչպես է Հայաստանն ամբողջությամբ զիջում իր բնական իրավունքները՝ չստանալով ոչինչ։

Կարևոր է գիտակցել, որ այս իրավիճակում, որում մենք հայտնվել ենք 44-օրյա պատերազմից հետո, ցանկացած բանակցություն, որը կավարտվի  որոշակիությամբ, որևէ փաստաթղթի ստորագրումով, ի վնաս մեզ է լինելու։ Կարելի է պարզ ձևակերպել այսպես՝ այս պահին ցանկացած որոշակիություն ի վնաս մեզ է, ցանկացած անորոշություն իր մեջ պարունակում է ռիսկեր, բայց նաև տալիս է հնարավորություն ապագայում լավ արդյունքի հասնելու համար։ Եվ հիմա ամենաճիշտը կա՛մ չբանակցելն է, կա՛մ հիմնվելով միջազգային իրավունքի ոլորտում նախկինում մեր ունեցած ձեռքբերումների ու դրական արդյունքների վրա՝ այդ բանակցություններում իրական ազգային նախապայմաններ դնելը՝ հաշվի չառնելով՝ դիմացինը կընդունի դրանք, թե ոչ։

Ի՞նչ է պետք անել։

Բանակցություններում մեր ազգային շահերն ու նախապայմանները դնելուն և ժամանակ շահելուն զուգահեռ երկրում ձևավորել ազգային համերաշխության, միասնության ու վստահության մթնոլորտ, վերակառուցել բանակն ու նորից դարձնել մարտունակ, զարգացնել տնտեսությունը, զարգացնել և կառուցել նոր որակի հարաբերություններ բնական դաշնակիցների հետ։ Այս դեպքում հետագա բանակցություններում մեր դիրքերն էապես կարող են փոխվել՝ ստեղծելով բնական պայմաններ մեր ազգային շահերն առաջ տանելու համար։

Այս իշխանությունը ոչ միայն բարոյական իրավունք չունի մնալու իշխանության ղեկին կապիտուլյացիայից հետո, այլև նաև ունակ չէ լուծելու այս հարցերը։

Հետևաբար Հայաստանում պետք է ձևավորվի իշխանություն, որը կարող է լուծել Հայաստանի առջև դրված այս խնդիրները և ստեղծել իրական խաղաղության հիմքեր։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխություններըՌուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցերՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտԳենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամՌուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել էՄոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռըՀաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավըԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասինԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըԷդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևըՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին«Դժվար էր, բայց ինձ չկոտրեցին․ ամրացրին». Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ Դավիթ Սանասարյանի գրառումըՈ՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ) ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանաԹրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում՝ Ուկրաինայի հետ համաձայնագրի համարՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկՉեխիայի վարչապետը նշել է, որ ԵՄ գագաթնաժողովը հուզառատ է եղելԱրաղչին Քուվեյթի միջադեպը «պատերազմի պատրաստի սցենար» է անվանելՀայտնի է դարձել Պենտագոնի՝ ՉԹՕ-ների նյութերի պահոցի ծրագիրըԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրինՏոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացմանՖրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումըԻբիցայի ափերի մոտ շրջված լցանավը կքարշակվի դեպի նավահանգիստ. ՍանչեսՍա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ ՀակոբյանՊեկինի խոստումը թռիչք առաջացրեց բորսաներում․ չիպերի ինդեքսը՝ 19% աճովԻՀՊԿ․ մեկ լցանավ ականի վրա պայթել է Հորմուզի նեղուցով անցնելիս Հնդկաստան–ԱՄՆ գործարքը մոտ է․ մաքսատուրքերի շուրջ՝ նոր ազդակՄեծ զինանոց է հայտնաբերվել և առգրավվելԹրամփը բացատրել է, թե ինչու է Պուտինին ընկեր անվանելՌուսաստանի նոր բյուջեն՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդովԿիմ Չեն Ընը կասեցրել է ՌԴ-ին տրամադրվող օգնությունը. ուկրաինական հետախուզությունԻտալիան և Գերմանիան Ուկրաինայից պահանջել են չգրոհել ռուսական նավերը եվրոպական ծովերում Ի՞նչքան է Հայաստանի Ադրբեջանի և Վրաստանի բյուջեների դինամիկան (տեսանյութ) ՀՀԿ․ Դավիթ Համբարձումյանի ազատազրկմամբ իշխանությունը փորձում է ազդել Մասիսի ընտրությունների վրաԹայվանը՝ ընտրությունների շեմին․ կղզու շուրջ չինական 30 ռազմական օդանավԱրարատի մարզում բախվել են «Ford Fusion»-ը և «Chevrolet Volt»-ը. կան տուժածներԱՄՆ-ում Գոհաբանության օրը հեղեղումների հետևանքով հարյուրավոր չվերթեր են չեղարկվել, շուրջ 1 մլն տուն հոսանքազրկվել էԵվրոպան ուզում է պակաս կախված լինել ԱՄՆ-ից․ քննարկվում է ռազմական նոր ծրագիր
Ամենադիտված