Թուրքիան զիջումների չի գնա Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում. Էրդողան
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զիջումների չի գնա ահաբեկչությանը աջակցող երկրների հետ։ Նա մտադիր է իր դիրքորոշումը բարձրաձայնել Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, հայտարարել են հունիսի 13-ին Թուրքիայի ղեկավարի գրասենյակում։
«Նախագահ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կընդգծի, որ «Թուրքիան զիջումների չի գնա ահաբեկչությանն ու ահաբեկչական կազմակերպություններին աջակցող երկրների նկատմամբ իր դիրքորոշման հարցում»,- ասվում է գրասենյակի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ մինչ գագաթնաժողովը, որին Էրդողանը կմասնակցի հունիսի 28-30-ը, Մադրիդում քննարկում կանցկացվի՝ միջազգային հանրությանն Անկարայի դիրքորոշման մասին իրազեկելու համար։