Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը» Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ Դմիտրիև Ռուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը» Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը ՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ Աբրահամյան Ռուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համար Գագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել է Իրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի Ռամա ԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. Մերց Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ 

Ռուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»

Քաղաքական

Նոյեմբերի 5-ին Երևանում մեկնարկել է Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի աշխատանքը: Միջոցառումը կազմակերպել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։

Գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությանը ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Հարգելի պարոն գլխավոր հանձնակատար,

Հարգելի գործընկերներ,

Սիրելի հայրենակիցներ, հյուրեր,

Տիկնայք և պարոնայք,

Ողջունում եմ բոլորիդ մայրաքաղաք Երևանում՝ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի բացման կապակցությամբ։

Ուրախ եմ, որ այստեղ են հավաքվել շուրջ 800 մասնակիցներ՝ աշխարհի 55 երկրներից ժամանած մեր հայրենակիցներ, հայկական համայնքների և կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ, գործարարներ, մշակույթի, կրթության և հասարակական կյանքի գործիչներ։

Ձեր ներկայությունը վկայում է, որ Հայաստանի ապագայի, և, ընդհանրապես, մեր ընդհանուր ապագայի շուրջ երկխոսությունն ունի մեծ ներուժ։

Նախորդ երկու գագաթնաժողովները ձևավորեցին Հայաստան-Սփյուռք երկխոսության կարևոր հարթակ։ Այսօր մեր խնդիրն է ոչ միայն ամրապնդել արդեն իսկ ձևավորված կապերը, այլև նոր բովանդակություն հաղորդել համագործակցությանը։

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր Հայաստանի և Սփյուռքի հարաբերությունների մասին խոսելիս չենք կարող շրջանցել «Իրական Հայաստան» գաղափարախոսությունը կամ հայեցակարգը։

Ի՞նչ է Իրական Հայաստանը։

Իրական Հայաստանը մեր պետությունն է՝ իր միջազգայնորեն ճանաչված տարածքով և սահմաններով, իր քաղաքացիներով, պետական ինստիտուտներով, ժողովրդավարական համակարգով և զարգացման ձգտումով։

Այն մեր հայրենիքն է, որտեղ մենք ապրում ենք, աշխատում, ստեղծում, որոշումներ կայացնում և պատասխանատվություն կրում մեր ու հաջորդ սերունդների ապագայի համար։

Առաջ տանել իրական Հայաստանի հայեցակարգը չի նշանակում հրաժարվել մեր պատմությունից, ազգային ինքնությունից, մշակույթից կամ աշխարհասփյուռ հայության հետ կապերից։ Ընդհակառակը,նշանակում է մեր հարուստ ժառանգությունը դարձնել ամուր պետականության և ժամանակակից զարգացման հենարան, իսկ պետությունը դարձնել բոլոր համազգային երազանքների ու նպատակների կիզակետ:

Մենք ունենք հազարամյակների պատմություն և համաշխարհային քաղաքակրթության մեջ հայ ժողովրդի նշանակալի ներդրում։ Ունենք Սփյուռք, որը տարբեր երկրներում պահպանել է իր ինքնությունը և մեծ հաջողությունների հասել գիտության, տեխնոլոգիաների, բիզնեսի, մշակույթի ու հանրային կյանքի ոլորտներում։

Սա մեր հարստությունն է։ Սակայն մեր առջև դրված խնդիրն այդ հարստությունը նաև ապագայի վերածելն է և դեպի Հայաստան ուղղելն է: Բառիս թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և, այո՛, նաև ֆիզիկական իմաստներով:

Իսկ ապագան կառուցվում է ուժեղ, անվտանգ, ժողովրդավարական և զարգացող պետության միջոցով։ Իրական Հայաստանը պետք է լինի մի երկիր, որտեղ խաղաղությունը ոչ թե հակամարտության ժամանակավոր դադար է, այլ զարգացման հնարավորություն և բնականոն կյանքի հիմք, որտեղ օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները և ժողովրդավարական ինստիտուտներն առօրյա իրականություն են։

Սիրելի ներկաներ,

Այսպիսի Հայաստանի կայացման գործում Սփյուռքը նույնպես կարող է իր ներդրումն ունենալ։

Մենք չենք ցանկանում Հայաստան-Սփյուռք հարաբերությունները սահմանափակել միայն հայրենասիրական զգացմունքներով, պատմական հիշողությամբ կամ բարեգործությամբ։ Դրանք կարևոր են, բայց մեր համագործակցությունը կարող է և պետք է շատ ավելի ընդգրկուն լինի։

Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայ մասնագետների, գիտնականների, ձեռներեցների և երիտասարդների ներդրումը Հայաստանի տնտեսության, գիտության, կրթության և սպորտի, առողջապահության, տեխնոլոգիաների և մշակույթի զարգացման գործում։ Իսկ եթե այդ ներդրումը լինի հայրենադարձության տեսքով, մենք՝ Հայաստանի հայերս, չափազանց երջանիկ կլինենք, ինչպես ցանկացած քույր ու եղբայր երջանկանում են, երբ վերամիավորվում են:

Մեզ անհրաժեշտ են ոչ միայն ներդրումներ, այլ նաև գիտելիք, փորձ, նորարարություն, մասնագիտական կապեր և համատեղ ծրագրեր։ Հայաստանը պետք է դառնա միջազգային համագործակցության և նոր հնարավորությունների հարթակ։

Այս գագաթնաժողովի օրակարգում ընդգրկված թեմաները՝ ժողովրդավարությունից և տարածաշրջանային խաղաղությունից մինչև տնտեսություն, կրթություն, առողջապահություն, արհեստական բանականություն և բնապահպանություն, արտացոլում են հենց այդ ձգտումը։

Օրերս այս նույն վայրում անցկացված COP17-ը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մեր երկիրը կարող է հյուրընկալել համաշխարհային նշանակության ձեռնարկներ և իր ներդրումն ունենալ գլոբալ օրակարգի ձևավորման գործում։ Մենք պետք է կարողանանք համատեղել Հայաստանի ներուժը Սփյուռքի միջազգային փորձի և կապերի հետ։

Միաժամանակ պետք է գիտակցենք, որ Սփյուռքը միասնական և միատարր կառույց չէ։ Այն ունի տարբեր պատմություններ, միջավայրեր, առաջնահերթություններ և մոտեցումներ։ Մեր խնդիրն է լսել միմյանց, հարգել տարբերությունները և գտնել համագործակցության ընդհանուր եզրեր։ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի, վստահության և իրական գործունեության վրա։

Սիրելի հայրենակիցներ,

Կարծում եմ՝ այս գագաթնաժողովը չպետք է սահմանափակվի լավ քննարկումներով և գեղեցիկ ձևակերպումներով։ Այն պետք է դառնա կոնկրետ գաղափարների, նախաձեռնությունների և համագործակցության նոր ծրագրերի մեկնարկային հարթակ։ Մեր նպատակն է, որ այս օրերին ձևավորված կապերն ու պայմանավորվածությունները շարունակվեն նաև գագաթնաժողովի ավարտից հետո և վերածվեն իրական արդյունքների։

Մեր ընդհանուր պատասխանատվությունն է հաջորդ սերունդներին փոխանցել ոչ միայն հարուստ պատմություն և ազգային ինքնություն, այլև ուժեղ, անվտանգ, ժողովրդավարական և զարգացող Հայաստան։ Հայաստան, որով հպարտանում են աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերը և որի ապագայի կերտմանը նրանք մասնակցում են իրենց գիտելիքով, աշխատանքով, նախաձեռնություններով ու ներդրումներով, և, ինչպես արդեն շեշտեցի, հայրենադարձությամբ:

Մեծն Հովհաննես Թումանյանը դեռևս մեկ դար առաջ (1921 թ.) իր խոսքն էր ուղղում աշխարհասփյուռ հայությանը՝ կոչ անելով լսել հայրենիքի ձայնը և նպաստել ազատ ու շեն հայրենիքի կերտմանը։ Այսօր այդ կոչը նոր բովանդակություն է ստանում։ Մեր խնդիրն է համատեղ ջանքերով կառուցել ուժեղ, անվտանգ, ժողովրդավարական և զարգացող պետություն՝ Իրական Հայաստանը, որը կլինի մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը և մեր ընդհանուր ապագայի հենարանը։

Վստահ եմ, որ այս գագաթնաժողովը կնպաստի այդ նպատակին։

Մաղթում եմ բոլորիս արդյունավետ քննարկումներ, նոր գաղափարներ, հետաքրքիր հանդիպումներ և հաջողված համագործակցություն։

Կեցցե՛ Իրական Հայաստանի Հանրապետությունը։

Շնորհակալություն»,- նշել է ԱԺ նախագահը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ) Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնել Շաքիի դեպքի հետ կապված փակ հանդիպումից Էյֆելյան աշտարակը փակվել է2026 թվականին Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կհասնի 10000 դոլարի․ Պապոյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններին, որ անցկացնի իր Սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան ԱՄՆ-ն է որոշել հարվածել Իրանին, Իսրայելը միայն աջակցել է․ ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչԳեղարքունիքում հղի կնոջ ողբերգական մահվան գործով ամուսինը կալանավորվել է 115 միլիոն տարվա գաղտնիքը բացահայտվել է․ դինոզավրի ոսկորներում արյան բջիջներ են հայտնաբերելՄարսի վրա հայտնաբերվել են մարդու առողջության համար վտանգավոր մանր փոշու մասնիկներՀայաստանը շահագրգռված է TRIPP-ով․ Միրզոյանը ներկայացրել է հեռանկարները Քրոջը, մորը չէր հիշում․ ով է կոնֆետ տվել 11-ամյա երեխային. մայրը մանրամասներ է պատմում անգիտակից վիճակից (տեսանյութ)Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ Ֆրանսիայում կանխվել է արյան պաշարների ոչնչացմանն ուղղված կիբերհարձակումըԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Անանասով պիցցայի պատճառով խոհարարն ազատվել է աշխատանքից, իսկ ռեստորանը փակվել էԵվրոպական ավիաընկերություններին ահաբեկում են կեղծ ռումբի ահազանգերով․ Bloomberg
Ամենադիտված