«ԴԺՀ»-ի իշխանությունները հայտնել են Դոնեցկի գնդակոծության հետևանքով զոհերի ու վիրավորների մասին
ԱշխարհԻնքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության իշխանությունները հայտնել են, որ երկուշաբթի օրը Դոնեցկում ուկրաինական զորքերի գնդակոծության արդյունքում 5 մարդ է զոհվել, 33-ը՝ վիրավորվել։
Նրանց խոսքով՝ Դոնեցկը 2015 թվականից ի վեր ամենաինտենսիվ գնդակոծության տակ է եղել։ «Հանրապետության» ղեկավար Դենիս Պուշիլինը ավելի վաղ հայտարարել էր, որ «Կիևը հատել է բոլոր սահմանները»։
Ուկրաինայի իշխանությունները չեն մեկնաբանել Դոնեցկի վրա հարձակումների մասին լուրերը։