Լեռնագոգ գյուղում անձրևաջրերը լցվել են երկհարկանի շենքի նկուղները
Արտակարգ Պատահար
Անձրևաջրերը լցվում են Լեռնագոգ գյուղի բնակելի երկհարկանի շենքի նկուղները, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այդ մասին ահազանգն Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացել են այսօր ժամը 16։54-ին, ահազանգով դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարներն այս պահին Լեռնագոգի հեղեղված շենքում իրականացնում են ջրահեռացման աշխատանքներ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ