Թուրքմենստանում ռեյդեր են սկսվել՝ շրթներկ և եղունգների լաք առգրավելու համար
ԱշխարհԹուրքմենստանի իշխանությունները սկսել են ստուգել կանանց կոսմետիկա վաճառող խանութները։ Այս մասին հայտնում է «Թուրքմենստանի քրոնիկները» հրատարակությունը։ Նշվում է, որ ռեյդերի մասնակիցները պահանջում են դարակներից հանել եղունգների լաքը, շրթներկը և թարթիչների տուշը։ Հիգիենայի ապրանքները ենթակա չեն հանման:
Հրատարակության հետ զրուցած վաճառողներն ու գնորդները կարծիք են հայտնել, որ տեսուչները հստակ ցուցումներ չունեն, թե ինչ կարելի է վաճառել և ինչ պետք է հանել։
Աշխաբադի բնակիչները նախկինում ճանապարհներին և իրենց բակերում ենթարկվել են ոստիկանական զանգվածային ստուգումների: Ճանապարհային ոստիկանությունը ակտիվորեն ուշադրություն է դարձնում վարորդների և հետիոտների արտաքին տեսքին։
Մասնավորապես, Աշխաբադի մուտքի և ելքի մոտ ոստիկանները ստուգում են մեքենաների ուղևորների եղունգները։ Բացի այդ, Աշխաբադի կենտրոնական թաղամասերում ոստիկանները զանգվածաբար ցրում են բնակելի շենքերի բակերում կայանված մեքենաները և տուգանում դրանց տերերին։