Հայաստանի թիմը պարտվում է շոտլանդացիներին առաջին խաղակեսից հետո
Սպորտ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի B լիգայի առաջին խմբի չորրորդ տուրի խաղում ընդունել է Շոտլանդիայի հավաքականին։ Առաջին խաղակեսից հետո 2։1 հաշվով հաղթում են հյուրերը։
Արդեն 7-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի եւ լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որին գոլային փոխանցում կատարեց Բրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը։
14-րդ րոպեին հյուրերը կարողացան վերականգնել հավասարությունը։ Անգլիական «Սաութհեմփթոնի» հարձակվող Չե Ադամսի փոխանցումից հետո աչքի ընկավ «Սաութհեմփթոնի» կիսապաշտպան Ստյուարտ Արմստրոնգը։
18-րդ րոպեին ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը գրավեց շոտլանդացիների դարպասը, սակայն VAR-ը ցույց տվեց խաղից դուրս վիճակ։
44-րդ րոպեին մրցակցի նկատմամբ խախտման, այնուհետեւ մրցակցի դեմքին գլխով հարվածելու համար երկու դեղին քարտ ստացավ եւ հեռացվեց «Փյունիկի» պաշտպան Արման Հովհաննիսյանը։
Ավելացված առաջին րոպեին դուբլ ձեւակերպեց Ստյուարտ Արմստրոնգը։
Ընդմիջում է։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում