ՌԴ-ում աշակերտուհիները ծեծել են 11-ամյա աղջկան և ստիպել սեռական հարաբերություն ունենալ թոշակառուի հետ
ԱյլՌԴ Սվերդլովսկի մարզում երկու աշակերտուհիներ դաժան ծեծի են ենթարկել 11-ամյա աղջկան և տեսանկարահանել, թե ինչպես է նա օրալ սեքսով զբաղվում 68-ամյա թոշակառուի հետ։ Այս մասին հայտնում է E1.RU պորտալը։
Ծեծը տեղի է ունեցել 2022 թվականի հունիսի 3-ին Կամենսկ-Ուրալսկի կանգառներից մեկում, որտեղ աղջիկը եղել է կրտսեր եղբոր հետ։ Որոշ ժամանակ անց տուժողը պատմել է, որ նույն օրը տեղի տարեց բնակիչն իրեն ստիպել է օրալ սեքսով զբաղվել՝ սպառնալով ոստիկանություն կանչել։
Պարզվել է, որ կանգառում նրան ծեծի ենթարկած աղջիկները տեսագրել են բռնությունը։ Դրանից հետո աշակերտուհիները տեսանյութը ուղարկել են իրենց ընկերներին։ Աղբյուրի տրամադրության տակ է սեռական բնույթի բռնի գործողություններ պարունակող նյութեր։
Այս պահին իրավապահ մարմինները պարզում են դեպքի բոլոր հանգամանքները։ Կասկածյալը ձերբակալված է։
«Աշխատանքներին միացել են նաև ոստիկանության տարածքային բաժնի ոստիկանները։ Իրավապահները կապեր են հաստատում անչափահասների միջև, պարզում այն քաղաքացիների ինքնությունը, ովքեր կարող են առնչություն ունենալ նման անօրինական գործունեության հետ։ Ի հայտ եկած բոլոր տեղեկությունների վերաբերյալ ընթանում է մանրակրկիտ հետաքննություն»,- աղբյուրին հայտնել է ՆԳՆ-ի տարածաշրջանի մամուլի ծառայության աղբյուրը։