ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինան գտնվում է կրիտիկական իրավիճակում
ԱշխարհՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ հայտարարել է, որ Ուկրաինան գտնվում է կրիտիկական իրավիճակում, «այնպես որ, նա շտապ օգնության կարիք ունի»,- ասել է նա։
Ստոլտենբերգը խոստացել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները կշարունակեն Ուկրաինային մատակարարել ծանր սպառազինություն և հեռահար համակարգեր։ Նա ակնկալում է, որ գագաթնաժողովում կհամաձայնեցվի Կիևին օգնության նոր փաթեթի շուրջ։
«Մենք կենտրոնացած ենք աջակցության ուժեղացման վրա»,- ընդգծել է Ստոլտենբերգը։