«Եթե ինձ հարցնեն, թե ո՞րն է հարաբերություններում ամենակարևորը, վստահ կասեմ՝ ընկերությունը»․ Լիլիթ Մուրադյան
Լուսանկարներ
Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններում կիսվելով իր մտքերով։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լիլիթը պատկերված է ամուսնու՝ հաղորդավար Վահե Խանամիրյանի ու դստեր հետ։
«Տուն, կենցաղ, ամեն օր նույնը, երեխաներ, վարկեր… Մեջտեղում տուժում է ամուսինների հարաբերությունները։
Եթե ինձ հարցնեն, թե ո՞րն է հարաբերություններում ամենակարևորը, վստահ կասեմ՝ ընկերությունը։ Հա հա, հենց ընկերներ լինելն է օգնում չկորցնել սերը, հումորը և թեթևությունը։ Կենցաղը կարող է սպանել անգամ ամենամեծ սերը։ Շատ զույգեր շարունակում են ապրել հանուն երեխաների, դա ինձ համար անհասկանալի է, ես կարող եմ ապրել առանց երեխաներիս, երբ մեծանան, կայանան՝ դառնալով անհատներ, բայց չեմ կարող ապրել առանց ամուսնուս, ով իմ ողջ կյանքի ուղեկիցն է։ Կարևոր է նաև խոսել, շատ խոսել, քննարկել ցանկացած հարց միասին, թե ինչպես եք ձեզ զգում, ինչն է ձեզ անհանգստացնում, հուզում։ Երբեք մի պահեք ներսում, դա սխալ է, դա հեռացնում է ձեզ, ձեր սիրելի մարդուց։
Գրեք ինձ, թե ինչ խնդիրներ եք ունեցել, ինչպես էք հաղթահարել»,- գրել է Լիլիթը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)