Զելենսկին կոչ է արել Ուկրաինային և երեք այլ երկրների ներառել Եվրամիության կազմում
ԱշխարհՈւկրաինան, Ալբանիան, Չեռնոգորիան և Հյուսիսային Մակեդոնիան պետք է դառնան Եվրամիության լիիրավ անդամներ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս երկրների վարչապետների հետ բանակցություններից հետո, փոխանցում է ՌԻԱ նովոստին։
«Մեր երկրները՝ Ուկրաինան, Ալբանիայի Հանրապետությունը, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունը պետք է դառնան Եվրամիության լիիրավ անդամներ, և մենք համաձայն ենք, որ մեր երկրները մրցակիցներ չեն այս եվրոպական ճանապարհին, այլ միայն լրացնում և ընդլայնում են միմյանց հնարավորությունները», - հավելել է նա:
Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան և Ալբանիան ԵՄ անդամակցության թեկնածուներ են։ Հունիսի 17-ին Եվրահանձնաժողովը կհայտարարի Ուկրաինային ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ որոշումը։