ԴԺՀ-ն կարող է մտնել Ռուսաստանի կազմ. Պուշիլին
Աշխարհ
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը (ԴԺՀ) կարող է մտնել Ռուսաստանի կազմ՝ որպես Դաշնության առանձին սուբյեկտ։ Այս մասին հայտարարել է ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը, հաղորդում է MK.ru-ն։
Ըստ ԴԺՀ-ի ղեկավարի՝ նման սուբյեկտն իր անվան մեջ կարող է պահել «հանրապետություն» բառը։ Պուշիլինը որպես օրինակ բերել է Թաթարստանի Հանրապետությունը։
Ավելի վաղ Պուշիլինը Ռուսաստանի լիակատար հաղթանակ էր կանխատեսել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ։ Այս մասին նա հայտարարել էր Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի հետ հանդիպմանը։


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու