Իրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի Ռամա ԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. Մերց Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Փողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասները Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ Աշոտյան Ոչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. Զախարովա Հայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջ Իրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծով Ոչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալ 

1 բնակարան. 70 հազար դոլար բանկային ավանդ. ինչ ունեցվածք ունեն ԱԳ նախարարն ու կինը. «Ժողովուրդ»

Քաղաքական

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է 2021 թվականի տարեկան հայտարարագիրը: Մինչ 2021 թվականը, ներկայացնենք նրա 2018, 2019 2020 թվականների տարեկան հայտարարագրերը, գրում է Armlur.am-ը

2018 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ Միրզոյանը 49 մլն 700 հազար դրամով բնակարան է գնել եւ 13 մլն 600 հազար դրամով վաճառել է բնակարան. առուվաճառքի տարի է եղել:

Դրամական միջոցները տարեսկզբին 297 հազար դրամ է կազմել, որը տարեվերջին դարձել է 9 մլն 820 հազար դրամ: Որպես եկամուտ Միրզոյանը 2018 թվականի տարեկան հայտարարագրում նշել է սեփական աշխատավարձը՝ երկու վայրից ստացած, որն ընդհանուր կազմել է 14 մլն 731 հազար դրամ: Բացի այս, նա այդ տարում 34 մլն 790 հազար դրամի փոխառություն, վարկ է ստացել:

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը 2019 թվականի տարեկան հայտարարագրում նշել է, որ երկու բնակարան ունի, որից մեկը ձեռք է բերվել 2018 թվականին Աջափնյակ վարչական շրջանում, իսկ մյուսը՝ 2004 թվականին՝ Շենգավիթում: Տարեսկզբին բանկային հաշվին մնացորդը 8 մլն դրամ է եղել, որը տարեվերջին դարձել է 10 մլն դրամ: Կանխիկ գումարը կազմել է 2 մլն 220 հազար դրամ: 2019 թվականին ստացած եկամուտը երկու վայրից ստացած աշխատավարձն է, որն ընդհանուր կազմել է 17 մլն 815 հազար դրամ: Բացի այս, 2019 թվականի սկզբին Միրզոյանն ունեցել է Kia մակնիշի մեկ ավտոմեքենա, որը ձեռք է բերվել 2016 թվականին, սակայն տարեվերջին չի եղել: Ըստ հայտարարագրի՝ Միրզոյանն այն նվեր է ստացել:

2020 թվականի տարեկան հայտարարագրում գույքային որեւէ փոփոխություն չկա. Միրզոյանն ունի երկու բնակարան, մեկն Աջափնյակում, որը գնվել է 2018 թվականին: Բանկային հաշիվներն են պակասել. եթե տարեսկզբին 10 մլն դրամ է եղել, ապա այն տարեվերջին դարձել է 1.6 հազար դրամ: Փոխարենը՝ կանխիկ գումարն է ավելացել՝ 2 մլն 220 հազար դրամից դառնալով 5 մլն 800 հազար դրամ: Իսկ եկամուտը 2020 թվականին կազմել է աշխատավարձը՝ Ազգային Ժողովից ստացած, որը ընդհանուր կազմել է 12 մլն 313 հազար դրամ, ամսական՝ 1 մլն 26 հազար դրամ:

Ըստ 2021 թվականի տարեկան հայտարարագրի՝ Միրզոյանը վաճառել է Շենգավիթում ունեցած իր բնակարանը՝ 34 մլն 790 հազար դրամով: Բանկային ավանդը կազմել է 70 հազար դոլար: Իսկ բանկային հաշիվներին ունեցած գումարը կազմել է 9 մլն 100 հազար դրամ, 70 հազար 188 դոլար: Կանխիկ գումարը մեկ տարվա ընթացքում ավելացել է՝ 5 մլն 800 հազար դրամից դառնալով 8 մլն դրամ: 2021 թվականին նա ընդհանուր ստացել է 17 մլն 788 հազար դրամի չափով աշխատավարձ, աշխատավարձի մի հատվածը խորհրդարանից մյուս մասը՝ Արտաքին գործերի նախարարությունից: Ի դեպ, նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Արարատ Միրզոյանի ունեցած վարկերի եւ փոխառությունների մնացորդը կազմել է 31 մլն 311 հազար դրամ: Տեղեկացնենք, որ Միրզոյանը ներկայացրել է նաեւ ծախսերի հայտարարագիր, որտեղ նշված է, որ 4 մլն 800 հազար դրամ վարկ է մարել:

Միրզոյանի կնոջ՝ Գոհար Աբաջյանի հայտարարագրում նշված է, որ մեկ բնակարանի համատեղ սեփականատեր է: Խոսքը Աջափնյակ վարչական շրջանում գտնվող բնակարանի մասին է, որն ամուսինները ձեռք են բերել 2018 թվականին: Նախարարի կինը 2019 թվականին 6 մլն 200 հազար դրամով գնել է 2011 թվականի արտադրության Kia մակնիշի ավտոմեքենա: Բանկային հաշվին առկա է եղել 571 հազար դրամ եւ 1995 դոլար: Պաշտոնյայի տիկնոջ կանխիկ գումարը եւս մեկ տարվա ընթացքում ավելացել է՝ 290 հազար դրամից դառնալով 1.5 մլն դրամ: Գոհար Աբաջյանը երկու վայրից աշխատավարձ է ստացել. «ՎՕԼՕ» ընկերությունից ստացել է 11 մլն 744 հազար դրամ, իսկ 360 հազար դրամ էլ ստացել է ՝ «Քուիք Ստարտ»-ից: Գոհար Աբաջյանի վարկի մայր գումարի մնացորդը կազմել է ընդհանուր 2 մլն 366 հազար դրամ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ) Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնել Շաքիի դեպքի հետ կապված փակ հանդիպումից Էյֆելյան աշտարակը փակվել է2026 թվականին Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կհասնի 10000 դոլարի․ Պապոյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններին, որ անցկացնի իր Սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան ԱՄՆ-ն է որոշել հարվածել Իրանին, Իսրայելը միայն աջակցել է․ ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչԳեղարքունիքում հղի կնոջ ողբերգական մահվան գործով ամուսինը կալանավորվել է 115 միլիոն տարվա գաղտնիքը բացահայտվել է․ դինոզավրի ոսկորներում արյան բջիջներ են հայտնաբերելՄարսի վրա հայտնաբերվել են մարդու առողջության համար վտանգավոր մանր փոշու մասնիկներՀայաստանը շահագրգռված է TRIPP-ով․ Միրզոյանը ներկայացրել է հեռանկարները Քրոջը, մորը չէր հիշում․ ով է կոնֆետ տվել 11-ամյա երեխային. մայրը մանրամասներ է պատմում անգիտակից վիճակից (տեսանյութ)Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ Ֆրանսիայում կանխվել է արյան պաշարների ոչնչացմանն ուղղված կիբերհարձակումըԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Անանասով պիցցայի պատճառով խոհարարն ազատվել է աշխատանքից, իսկ ռեստորանը փակվել էԵվրոպական ավիաընկերություններին ահաբեկում են կեղծ ռումբի ահազանգերով․ BloombergՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն է Թրամփի շրջապատում Իրանի դեմ պատերազմի ձախողումը փորձում են բարդել Պենտագոնի ղեկավարի վրաՌուսաստանը Իրանին կմատակարարի ժամանակակից ուղղաթիռային հրթիռային համակարգերԿարծում եմ, որ բոլոր սահմանափակումներն էլ պետք է հանվեն. Լիդյա Մանթաշյանը՝ դատավորին (տեսանյութ) Էրդողանը հույս ունի, որ ԱՄՆ ընտրությունները դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի և աշխարհի վրաԴատարանը Բագրատ սրբազանին թույլատրեց մասնակցել Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի թոռնիկի տարեդարձին (տեսանյութ) ️Դատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբ (տեսանյութ) Ռուսական դիզվառելիքի մատակարարումը ԱՄՆ վտանգված էԹուրքիայի խորհրդարանը քննարկում է Մեքքայի համաձայնագիրըՔննարկվել է վիզաների ազատականացման ուղղությամբ գրանցված առաջընթացը
Ամենադիտված