Disney-ի նոր մուլտֆիլմի նույնասեռական համբույրի տեսարանի պատճառով արգելափակում են ցուցադրությունը
ԺամանցDisney-ի նոր «Buzz Lightyear» մուլտֆիլմը արգելված է երկու հերոսների համբույրի տեսարանի պատճառով:
Ինչպես նշում է The New York Times-ը, այդ դրվագը բացասական արձագանք է առաջացրել Հարավարևելյան Ասիայի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում։ ԱՄԷ-ում ամբողջովին դադարեցրել են մուլտֆիլմի ցուցադրությունը կինոթատրոններում։
Մալայզիայի իշխանությունները խնդրել են Disney-ին կրճատել ֆիլմի մի քանի տեսարան, մինչդեռ Ինդոնեզիան նշել է, որ նույնասեռական համբույրի տեսարանը կարող է խախտել օրենքը, որն արգելում է «շեղված սեռական վարքագիծ» ցուցադրող ֆիլմերը:
Ընկերությունն դեռ չի մեկնաբանում իրավիճակը։