Բաստան հայտնել է, որ փորձաշրջան է անցնում «Вечерний Ургант» շոուի հաղորդավարի դերում
ԱյլՌեփեր Բաստան կարող է դառնալ «Вечерний Ургант» շոուի նոր հաղորդավարը։ Այս մասին նա խոսել է MC TAXI շոուի վերջին դրվագում։
«Ես հիմա փորձում եմ «Вечерний Ургант» շոուի հաղորդավարի դերը, տեսնենք՝ ինչ կստացվի»,֊ասել է ռեփերը։
«Вечерний Ургант» հաղորդումն, ինչպես հայտնի է, փետրվարի վերջից եթեր չի հեռարձակվել։ Ռուսական Առաջին ալիքի մամուլի ծառայության պաշտոնական վարկածի համաձայն՝ հաղորդումը եթեր չի հեռարձակվում՝ հասարակական-քաղաքական իրավիճակի պատճառով։ Համացանցում մի քանի անգամ հայտնվեց շոուի փակման մասին տեղեկությունը, սակայն այդ լուրերը չհաստատվեցին։
Ավելի վաղ հաղորդման հաղորդավար Իվան Ուրգանտը դատապարտել էր Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության ռազմական հատուկ գործողությունը, որից հետո կասկած եղավ, որ նրան արտաքսել են երկրից։ Լուրեր էին պտտվում, որ նա Ռուսաստանում վաճառում է իր անշարժ գույքը և նույնիսկ պատրաստվում է համերգներ տալ արտասահմանում։ Ինքը՝ շոումենը, այս ամենը հերքում է։