Տղամարդը սևամորթուհուն «կապիկ» անվանելու համար ձերբակալվել է (տեսանյութ)
ԺամանցՍանկտ Պետերբուրգի բնակիչը, ով ավտոբուսում գտնվող սևամորթ աղջկան «կապիկ» էր անվանել, յոթ օրով կալանավորվել է։
Ըստ Ֆրունզենսկի շրջանային դատարանի, նրա դեմ վարչական գործեր են հարուցվել ատելություն կամ թշնամանք հրահրելու, ինչպես նաև մանր խուլիգանության հոդվածով։
Բացի ձերբակալությունից, Նիկիտա Ուստյուժանինը դատապարտվել է 50 ժամ պարտադիր աշխատանքի։ Նա ընդունել է իր մեղքը, զղջացել ու բացատրել, որ կոնֆլիկտի պահին հարբած է եղել։