Թիվ 97 երթուղին սպասարկող ավտոբուսը ինքն իրեն առաջ է ընթացել և հարվածել 3 ավտոմեքենայի
Արտակարգ Պատահար
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00–ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 97 երթուղին սպասարկող ZHONG-TONG մակնիշի ավտոբուսը Նանսենի փողոցում ինքն իրեն առաջ է ընթացել և բախվել 19 հասցեի մոտ կայանված Nissan Murano և 2 Opel մակնիշի ավտոմեքենաներին, հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Կայքի՝ տեղեկություններով՝ ավտոբուսը վարել է 60-ամյա Մհեր Նազարյանը, որն այն կայանել է և իջել, ինչից հետո տեսել է, թե ինչպես է ավտոբուսն ինքնաբերաբար առաջ ընթացել և բախվել 3 ավտոմեքենայի։
Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում: Պարզվում է վթարված ավտոմեքենաների վարորդների ինքնությունը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ