«Գազպրոմ Արմենիա»-ի կռունկավարը անվադողը լիցքավորելիս անվահեծի օղակը հարվածել է դեմքին, նա մահացել է
Արտակարգ Պատահար
Հունիսի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։00-ի սահմանում Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Մուշի բաժի ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ անձը չպարզված դի են տեղափոխել, գրում է SHAMSHYAN.com-ը։
Ըստ աղբյուրի՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչը՝ 30-ամյա Հարություն Գ․-ն էր։
Պարզվել է նաև, որ նույն օրը՝ ժամը 09։30-ի սահմանում, Հարություն Գ․-ն, որն աշխատում էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի ԳԳՄ-ում՝ որպես ավտոկռունկավար, նշված ՓԲԸ-ին պատկանող ավտոպարկի բակում օդամղիչով փորձել է լիցքավորել «ԶԻԼԿՍ-3575Ա» մակնիշի ավտոմեքենայի անվադողը, ինչի արդյունքում, անվահեծի երկաթյա օղակը ամրացման տեղից դուրս թռչելով, հարվածել է նրա դեմքի շրջանին։
Հարություն Գ․-ն հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ