McDonald's-ը Ֆրանսիային 1,25 մլրդ եվրո տուգանք կվճարի
ԱշխարհMcDonald's-ը Ֆրանսիային 1,25 մլրդ եվրո տուգանք է վճարելու: Այս մասին հայտնում է France Press-ը: Պատճառը 2009-2020թթ.-ին ընկերության՝ հարկերից խուսափելու պատճառով դատական գործընթացներից խուսափելու ցանկությունն էր։
Ֆրանսիայի գլխավոր ֆինանսական դատախազ Ժան-Ֆրանսուա Բոները հավելել է, որ McDonald's-ը կվճարի «զգալի չափով ավելի, քան չվճարված հարկերը»:
Նախաքննությունը շարունակվում է 2014 թվականից։ Դատավորը եզրակացրել է, որ ամերիկյան ընկերությունը արհեստականորեն նվազեցրել է շահույթը՝ ավելի քիչ հարկեր վճարելու համար։
Նշվում է, որ սա Ֆրանսիայի հարկման պատմության մեջ երկրորդ խոշոր տուգանքն է։