Ոչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալ Անդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանը Իշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. Աբրահամյան Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներ Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Կապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը «ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». Զախարովա 

Ինչ հայտարարություններ էլ հնչեն, ԼՂ հիմնախնդիրը շարունակում է գոյություն ունենալ. Միրզոյանի պատասխանն՝ Ալիևին

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե իբր Հայաստանն անկեղծ չէ խաղաղությա հասնելու գործընթացում և ձգձգում է տարածաշրջանի ապաշրջափակման գործընթացը: Ներկայացնում ենք «Արմենպրես»-ի հարցերն ու ՀՀ ԱԳ նախարարի պատասխանները:

 Հարց. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ իր ելույթում նշել էր, որ Հայաստանն անկեղծ չէ խաղաղության հասնելու գործընթացում։ Ի՞նչպես կմեկնաբանեք դա:

Պատասխան․ ՀՀ կառավարությունը բազմիցս է ապացուցել իր պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու Հարավային Կովկասում երկարատև կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ։ Միաժամանակ, ակնհայտ է, որ այս ջանքերը չեն կարող լինել միակողմանի, և Ադրբեջանը նույնպես պետք է գործուն և անկեղծ քայլեր ձեռնարկի այս ուղղությամբ։ Խաղաղության հաստատումը չի կարող լինել միայն մեկ կողմի ջանքերի արդյունքում, իսկ խաղաղ բանակցությունները չեն կարող հիմնվել միայն մեկ կողմի առաջարկների վրա: Ակնհայտ է նաև, որ այդ ջանքերի հաջողության համար անհրաժեշտ է, որ հասցեագրվի և բոլոր կողմերի համար ընդունելի լուծում ստանա գոյություն ունեցող և հակամարտության պատճառ դարձած խնդիրների ողջ թնջուկը։ Այս համատեքստում պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծված լինելու մասին, առնվազն չեն հասկացվում կամ ավելին՝ տեղիք են տալիս կասկածի տակ դնելու Ադրբեջանի իշխանությունների՝ խաղաղության հասնելու մտադրության անկեղծությունը։ Ինչ հայտարարություններ էլ հնչեն, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը շարունակում է գոյություն ունենալ, քանի դեռ չեն հասցեագրվել Արցախի հայերի անվտանգության և բոլոր իրավունքների պաշտպանության բավարար երաշխիքների և դրանից բխող Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրները։ Ժամանակակից աշխարհում ուժի կիրառման հետևանքով ստեղծված իրավիճակը հիմնախնդրի լուծում չի կարող լինել։ Պնդումը, թե ուժի կիրառման արդյունքում այլևս չկա անգամ Լեռնային Ղարաբաղ, առհասարակ, ևս չի խոսում Ադրբեջանի կառուցողականության մասին։ Ավելորդ է ասել, որ այն, բնականաբար, չի համապատասխանում ո՛չ փաստացի իրականությանը, որի կարևորագույն մասն են կազմում Արցախում արցախահայության գոյությունը և նրանց անվտանգության ապահովման նպատակով ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայությունը, և ո՛չ էլ պատերազմը կանգնեցրած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որը հստակ սահմանում է Լեռնային Ղարաբաղի գոյությունը: Նույնը կարելի է ասել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի գոյություն չունենալու վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունների մասին։ Նախ՝ որևէ մեկը չի կասեցրել և առանց այն սահմանող միջազգային ինստիտուտի համապատասխան որոշման չի էլ կարող կասեցնել համանախագահության միջազգային մանդատը, այն է՝ նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորմանը։ Այդ պարագայում անհասկանալի է, որ եթե կողմերն իսկապես ցանկություն ունեն անկեղծորեն բանակցել և փոխադարձ ընդունելի լուծումներ գտնել, կայուն և համպարփակ խաղաղության հասնել, ապա ինչու՞ այդ բանակցությունները չպետք է տեղի ունենան հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ ձևաչափ, որն ունի միջազգային հանրության հստակ աջակցությունը, և որի փորձն ու ներուժը չօգտագործելն ուղղակի տրամաբանական և ողջամիտ չէ։

Հարց. Իլհամ Ալիևը նաև պնդում է, որ հայկական կողմը ձգձգում է տարածաշրջանի ապաշրջափակման գործընթացը։ Ի՞նչ կասեք այս մասին:

Պատասխան. Մենք ինքներս մշտապես հայտարարել ենք, որ շահագրգռված ենք տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների բացմամբ։ Այս մասին են վկայում թե՛ 2021թ․ հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին ռուսական կողմի միջնորդությամբ ընդունված եռակողմ հայտարարությունները, թե՛ Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ուզում եմ հատուկ ընդգծել, որ Հայաստանը ողջ ընթացքում քննարկումներին ներգրավված է եղել բարեխղճորեն, և գործընթացը շատ ավելի սահուն և արագ կընթանար, եթե չլինեին Ադրբեջանի հայտարարություններն արտատարածքային միջանցքի վերաբերյալ, որոնք որևէ աղերս չունեն ինչպես 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, այնպես էլ հիշատակածս հայտարարություններով ստանձնած պարտավորությունների հետ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի և տարածաշրջանի տրանսպորտային ապաշրջափակման ուղիների նույնացման ջանքերին, ապա դրանք ակնհայտորեն չեն կարող ունենալ նույն կարգավիճակը՝ առնվազն ելնելով 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության դրույթներից, որոնք հստակ սահմանում են Լաչինի միջանցքի կարգավիճակը: Ավելին, Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը տարբեր կարգավիճակներ, տարբեր հարևանություն և տարբեր անվտանգային միջավայր ունեն: Ըստ այդմ, Հայաստանի և Ադրբեջանի հետ նրանց կապերը նույնպես չեն կարող լինել նույնական: Կրկին ընդգծեմ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված է տարածաշրջանի բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակում, մինչդեռ Ադրբեջանը հապաղում է այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել։ Մենք պատրաստ ենք տարածաշրջանային ապաշրջափակմանը՝ երկրների ինքնիշխանության և ճանապարհների նկատմամբ իրավազորության պահպանման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում, և երկու երկրների փոխվարչապետերի՝ վերջերս Մոսկվայում տեղի ունեցած բանակցություններն ընթացել են հենց այս տրամաբանությամբ։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ոչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ) Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնել Շաքիի դեպքի հետ կապված փակ հանդիպումից Էյֆելյան աշտարակը փակվել է2026 թվականին Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կհասնի 10000 դոլարի․ Պապոյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններին, որ անցկացնի իր Սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան ԱՄՆ-ն է որոշել հարվածել Իրանին, Իսրայելը միայն աջակցել է․ ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչԳեղարքունիքում հղի կնոջ ողբերգական մահվան գործով ամուսինը կալանավորվել է 115 միլիոն տարվա գաղտնիքը բացահայտվել է․ դինոզավրի ոսկորներում արյան բջիջներ են հայտնաբերելՄարսի վրա հայտնաբերվել են մարդու առողջության համար վտանգավոր մանր փոշու մասնիկներՀայաստանը շահագրգռված է TRIPP-ով․ Միրզոյանը ներկայացրել է հեռանկարները Քրոջը, մորը չէր հիշում․ ով է կոնֆետ տվել 11-ամյա երեխային. մայրը մանրամասներ է պատմում անգիտակից վիճակից (տեսանյութ)Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ Ֆրանսիայում կանխվել է արյան պաշարների ոչնչացմանն ուղղված կիբերհարձակումըԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Անանասով պիցցայի պատճառով խոհարարն ազատվել է աշխատանքից, իսկ ռեստորանը փակվել էԵվրոպական ավիաընկերություններին ահաբեկում են կեղծ ռումբի ահազանգերով․ BloombergՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն է Թրամփի շրջապատում Իրանի դեմ պատերազմի ձախողումը փորձում են բարդել Պենտագոնի ղեկավարի վրաՌուսաստանը Իրանին կմատակարարի ժամանակակից ուղղաթիռային հրթիռային համակարգերԿարծում եմ, որ բոլոր սահմանափակումներն էլ պետք է հանվեն. Լիդյա Մանթաշյանը՝ դատավորին (տեսանյութ) Էրդողանը հույս ունի, որ ԱՄՆ ընտրությունները դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի և աշխարհի վրաԴատարանը Բագրատ սրբազանին թույլատրեց մասնակցել Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի թոռնիկի տարեդարձին (տեսանյութ) ️Դատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբ (տեսանյութ) Ռուսական դիզվառելիքի մատակարարումը ԱՄՆ վտանգված էԹուրքիայի խորհրդարանը քննարկում է Մեքքայի համաձայնագիրըՔննարկվել է վիզաների ազատականացման ուղղությամբ գրանցված առաջընթացըԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը հանգեցրել է իշխող կոալիցիայի վարկանիշի անկմանըԱվարտվեց պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունը. Հայաստանի պատվիրակությունը վերադարձավ հայրենիք՝ մեդալներով (լուսանկարներ) Շարունակելու ենք ԵԱՏՄ-ում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ այդպես համարում ենք ճիշտ. Գևորգ Պապոյան«Մարիաննա». սպառողների վստահությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն էԴատարանը մինչև փետրվարի 8-ը երկարաձգեց Արթուր Սարգսյանի տնային կալանքըWizz Air-ի ինքնաթիռի անձնակազմը հաղորդագրություն է ստացել ինքնաթիռում ռումբի մասինՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Մահացել է գնդապետ Սամվել Ջեյրանյանը Իրանի և Օմանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըՖրանսիայում բացահայտվել է Պիկասոյի արվեստի գործերի գողությունըԵվրոպական հանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է 4.36 միլիարդ եվրո 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրից
Ամենադիտված