Մակրոնը դիմել է Թուրքիային
ԱշխարհՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սպասում է Թուրքիայի դիրքորոշման հստակեցմանը Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ։ Այդ մասին նա հայտարարել է երեքշաբթի օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպման ժամանակ։
Reuters-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի ղեկավարը վերահաստատել է իր հավատարմությունը սկանդինավյան երկրների՝ դաշինք մտնելու հարցում։
Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի ներկայացուցիչները երկուշաբթի օրը Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկել են Անկարայի բարձրացրած անվտանգության հարցերը։ Ըստ Ստոլտենբերգի՝ հանդիպումը կառուցողական էր, և ահաբեկչության հետ կապված Թուրքիայի մտավախությունները օրինական են։ Միաժամանակ, Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն խոստովանել է, որ հանդիպմանը «շատ առաջընթաց չի գրանցվել» և կարծիք է հայտնել, որ ՆԱՏՕ-ին իր երկրի անդամակցության հարցը դժվար թե լուծվի մինչև սեպտեմբեր։