ԵՄ երկրները լիակատար կոնսենսուսի են հասել Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տալու հարցում
ԱշխարհԵվրոպական միության երկրները լիակատար կոնսենսուսի են հասել Ուկրաինային Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարության եվրոպական հարցերով պետքարտուղար Կլեման Բոնը: Տեղեկությունը փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Հունիսի 17-ին Եվրահանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել Եվրոպական խորհրդին Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ողջունել էր Եվրահանձնաժողովի այդ որոշումը՝ ասելով, որ դա առաջին քայլն է դեպի ԵՄ անդամակցում:
Ուկրաինայի նախագահը ստորագրել էր Ուկրաինայի հայտը Եվրոպական միությանը անդամակցելու վերաբերյալ ռուսական ռազմական հատուկ գործողության սկսվելուց օրեր անց՝ 2022 թ. փետրվարի 28-ին: