28 կալանավորված, 1 հետախուզվող. ակցիաների հետևանքը. «Ժողովուրդ»
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
2022 թվականի ապրիլի 22-ից մինչեւ հունիսի 17-ը ակցիայի մասնակիցների կողմից տարաբնույթ ոչ իրավաչափ գործողություններ կատարելու առթիվ հարուցվել է ընդհանուր 30 քրեական գործ, որպես մեղադրյալ է ներգրավվել 53 անձ, որոնցից 28-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ մեկ կամ երկու ամիս ժամկետով, իսկ մեկ անձի նկատմամբ էլ հայտարարվել է հետախուզում: Այս մասին պարզ է դառնում ՀՀ գլխավոր դատախազությունից «Ժողովուրդ» օրաթերթին տված պարզաբանումից: 3 քրեական գործ՝ 9 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Նույն ժամանակահատվածում՝ նույն իրադարձությունների ընթացքում ՀՀ ոստիկանության համապատասխան աշխատակիցների՝ առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող ենթադրյալ ոչ իրավաչափ գործողությունների փաստերով ստացված հաղորդումներից 46-ով հարուցվել են քրեական գործեր, 30-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 3 քրեական գործի վարույթ կարճվել է, իսկ 20 հաղորդումների հիման վրա դեռեւս նախապատրաստվում են նյութեր: Նշյալ քրեական գործերով կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք նախաքննության ներկա փուլում դեռեւս չկան։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ