ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի պատճառով Մադրիդում նախատեսված ԼԳԲՏ շքերթը տեղափոխվում է
ԱշխարհՄադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի պատճառով հունիսի 28-ին նախատեսված գեյ-շքերթը տեղափոխվել է քաղաքի ծայրամաս։
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ տեղական հեռուստատեսությանը հղումով։
Ավանդաբար Իսպանիայի մայրաքաղաքի կենտրոնում անցկացվել է ԼԳԲՏ միջոցառումը։ Դաշինքի գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 28-30-ը, և այս պահին իշխանությունները խորհուրդ են տալիս Մադրիդի բնակիչներին հնարավորինս քիչ տեղաշարժվել քաղաքում։