Ալեքսեյ Նավալնիի դուստրը պատմել բանտում իր հոր կյանքի մասին
ՌԴ ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի դուստրը՝ Դարիան, հարցազրույց է տվել CNN-ին և պատմել, թե ինչպես են իր հորը պահում նոր բանտում. անցած շաբաթ Նավալնին տեղափոխվել է Մելեհովոյի խիստ ռեժիմի գաղութ։
«Դա երկրի ամենավտանգավոր բանտերից է, որը հայտնի է բանտարկյալներին սպանելու և խոշտանգելու իր համբավով»,֊ հայտարարել է Դարիան։
Նրա խոսքով՝ քաղաքական գործչի՝ բանտում պահելու պայմանները կարելի է անվանել «հոգեբանական խոշտանգում»։
«Հայրս չի կարող հրապարակային ելույթ ունենալ և մեկուսացված է ցանկացած տեղեկատվությունից։ Նրանք նրան ոչ մի տեղ չեն թողնում գնալ, և մարդկանց թույլ չեն տալիս խոսել նրա հետ»,֊ավելացրել է նա։
Ինչպես նշել է Դարիան, Նավալնիի ընտանիքին չեն ծանուցել տեղափոխության մասին, ինչն անհանգստացրել է նրա հարազատներին։ Աղջիկը հավելել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի ցանկանում, որ հորն ազատ արձակեն։
Ինչպես հայտնի է, մարտին Նավալնին դատապարտվել է ինը տարի ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում, իսկ ազատ արձակվելուց հետո՝ մեկուկես տարի սահմանափակ ազատություն կունենա։
Այս տարվա ապրիլին Նյու Յորքում տեղի ունեցավ «Նավալնի» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը, որը նկարահանվել է կանադացի ռեժիսոր Դանիել Ռոերի կողմից՝ CNN Films-ի և HBO Max-ի աջակցությամբ։ Պրեմիերային ներկա են եղել Նավալնիի կինն ու դուստրը։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է