Սուպերմոդել Հայդի Կլումի 18-ամյա դուստրը լողազգեստով լուսանկար է ցուցադրել
ԱյլԳերմանացի սուպերմոդել Հայդի Կլումի ժառանգորդուհին լողազգեստով լուսանկար է հրապարակել։ Աղջիկը նկարով կիսվել է սոցցանցերի բաժանորդների հետ։
Նոր լուսանկարում 18-ամյա Լենի Կլումը հայտնվել է վարդագույն երկկտոր լողազգեստով։ Ծղոտե գլխարկը լրացրել է նրա տեսքը:
«Հրեշտակ», «Մոլորակի ամենագեղեցիկ աղջիկը», «Բարբի», «Ահա թե ինչ են նշանակում գեները», «Մայրիկի պատճենը», - գրել են համացանցի օգտատերերը մեկնաբանություններում։
Լեննի Կլումն անում է իր առաջին քայլերը մոդելային բիզնեսում: 2020 թվականի դեկտեմբերին նա մոր հետ լուսանկարվել է գերմանական Vogue-ի շապիկի համար։ Մեկ տարի անց նա առաջին անգամ քայլել է պոդիումով Der Berliner Salon ցուցադրության ժամանակ՝ Բեռլինի նորաձեւության շաբաթվա շրջանակներում։