Ռուսաստանը կարող է սադրանքների դիմել. Լիտվայի պաշտպանության նախարար
ԱշխարհԼիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուսաուսկասը նախազգուշացրել է, որ Ռուսաստանը կարող է սադրանքների դիմել Կալինինգրադի տարանցման սահմանափակումների կապակցությամբ, սակայն Լիտվան և ՆԱՏՕ-ի դաշնակիցները վերահսկում են իրավիճակը տարածաշրջանում և պատրաստ են արձագանքել:
«Երբ ունես զինված ուժեր, և դրանք ղեկավարվում են ապուշների կողմից, ներողություն եմ խնդրում արտահայտությանս համար, իհարկե, ամեն ինչ կարելի է սպասել, բայց մենք իրատես ենք, մենք ունենք դաշնակիցներ, տեսնում ենք մեծ պատկերը Բալթիկ ծովում, գիտենք, թե ինչ միջոցների կարող ենք դիմել, ուստի այս դեպքում ես հանգիստ եմ վերաբերվում մեր հնարավորություններին»,- չորեքշաբթի օրը լրագրողներին ասել է Անուսաուսկասը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Լիտվայի համար «լուրջ հետեւանքների» մասին ռուսական սպառնալիքներն աննշան են: