Հողաշերտի նստվածք Գետափ-Մարտունի ճանապարհին․ կա հետագա նստվածքի առաջացման վտանգ
ԱշխարհՀունիսի 22-ին՝ ժամը 19:40-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շատին գյուղի մոտակայքում, ավտոճանապարհին առկա է մոտ 50 սմ լայնությամբ և 1 մ խորությամբ փոս, որը խոչընդոտում է ավտոմեքենաների երթևեկությանը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից, Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 9-րդ կմ-ին տեղի է ունեցել հողաշերտի նստվածք (մոտ 200 սմ լայնությամբ և մոտ 1,5 մ խորությամբ)․ կա հետագա նստվածքի առաջացման վտանգ։
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը: