Նիդեռլանդների բնակիչները սկսել են ուկրաինացի փախստականներին վտարել իրենց տներից
ԱշխարհՆիդեռլանդների բնակիչները սկսել են ուկրաինացի փախստականներին վտարել իրենց տներից։ Այժմ տեղի քաղաքապետարանները պատրաստվում են մարդկանց հոսքին դեպի ապաստարաններ, գրում է NU.nl-ը։
«Մեղրամիսն ավարտվեց, բավական է: Հիմա մարդկանց հոսք կա, որ ասում են. «Ես արձակուրդ եմ գնում և չեմ ուզում, որ ուկրաինացիները մենակ մնան իմ տանը»», - մեջբերում է ՌԻԱ Նովոստին շրջաններից մեկի անվտանգության վարչությունից։
Գերատեսչությունը նշել է, որ տեղի բնակիչները «բացել են իրենց սրտերն ու իրենց տները՝ չհասկանալով, թե ինչ ազդեցություն է դա ունենում»:
Մինչդեռ Լեհաստանում փախստականների համար հուլիսի 1-ից կչեղարկվեն միջքաղաքային գնացքներով անվճար երթևեկությունը, իսկ ուկրաինացիներին ապաստանած լեհերին այլևս փոխհատուցում չի տրվի։