Ճապոնացին կռվել է արջի հետ և վռնդել նրան տնից
ԱյլՃապոնիայի բնակիչը կռվի մեջ է մտել իր տուն մտած արջի հետ, գրում է Sora News-ի տեղական հրատարակությունը։ Տղամարդու խոսքով՝ ինքը չի վախեցել, ամենից շատ անհանգստացել է տարեց մոր և կատվի համար։
Ժամը 14:00-ի սահմաններում 47-ամյա Հիսաո Ուենոն լսել է, թե ինչպես է իր կատուն բարձր մլավում և վազվզում առաջին հարկում։ Տղամարդը գնացել է ստուգելու, թե ինչն է կատարվում, և պատուհանից տեսել է, թե ինչպես է արջը մտնում տուն: Պարզվել է, որ գազանին գրավել է մահացած հարազատների պատվին տնային զոհասեղանի վրա թողնված սնունդը։
Մինչ արջը նայում էր ուտելիքին, Հիսաոն մերկ ձեռքերով հարձակվել է նրա վրա։ Տղամարդը մի քանի անգամ հարվածել է արջի մեջքին՝ ստիպելով նրան հետ գնալ։ Կենդանին, ըստ երևույթին, որոշել է չմտնել կոնֆլիկտի մեջ և հետ է վազել անտառ։
«Ես մտածեցի, որ պետք է պաշտպանեմ նրանց [մորն ու կատվին]: Այն, ինչ կարող էի անել, մի քանի անգամ արջին ոտքով հարվածելն էր»,- մեկնաբանել է Ուենոն։