Հորդանանում թունավոր գազի արտահոսքի հետևանքով զոհվել է 5 մարդ, կա 234 տուժած (տեսանյութ)
ՏեսանյութերՀորդանանի Աքաբա նավահանգստում թունավոր գազի արտահոսքի հետևանքով հինգ մարդ է մահացել, ևս 234-ը տուժել։ Այս մասին հայտնել են թագավորության պետական անվտանգության վարչությունից։ Նաև սոցցանցերում հայտնվել են կադրեր դեպքի վայրից։
Գերատեսչության տվյալներով՝ Աքաբա նավահանգստում բեռնատար ավտոմեքենան, որը լցված է եղել թունավոր գազային նյութով, ընկել է փոխադրման ժամանակ՝ առաջացնելով գազի արտահոսք։ Միջադեպի հետևանքով հինգ մարդ մահացել է, ևս 234-ը տուժել։ Ներկա պահին դեպքի վայրում են փորձագետները, որոնք վերացնում են միջադեպի հետեւանքները։