Նյույորքցի կանայք սպառնում են զրկել տղամարդկանց սեքսից
ԱշխարհԱՄՆ-ում կանայք սպառնում են սեռական հարաբերություն չունենալ տղամարդկանց հետ՝ ի նշան աբորտի վերաբերյալ երկրի Գերագույն դատարանի որոշման դեմ բողոքի։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։
Դատարանի որոշման համաձայն՝ ԱՄՆ դաշնային օրենքն այլևս չի երաշխավորում հղիության արհեստական ընդհատման իրավունքները: Այսպիսով, համապատասխան նորմերը կմշակվեն ԱՄՆ առանձին նահանգների մակարդակով։
Նյու Յորքի ցուցարարները, մասնավորապես, կոչ են անում կանանց ձեռնպահ մնալ տղամարդկանց հետ սեռական հարաբերություններից, քանի դեռ դաշնային օրենսդրությամբ չի պաշտպանվել աբորտի իրավունքը։ Այսպես կոչված համազգային «սեքսադուլի» կոչերը նույնպես մեծ տեղ են գրավում սոցիալական ցանցերում: Առանձնահատուկ ժողովրդականություն է վայելում #abstinence հեշթեգը։