Ռեստորանի այցելուին մատուցել են ձուկ, որի ներսում կարթ է եղել
ԱյլՄալայզիայում ռեստորանի այցելուին ձուկ են հյուրասիրել, որի ներսում կարթ է եղել, գրում է World of Buzz տեղական հրատարակությունը։ Կինը խոստովանել է, որ հայրը վերջին պահին ափսեի մեջ օտար առարկա է նկատել և հրաշքով այն կուլ չի տվել։
Ինչպես պատմել է կինը, ինքն ամբողջ ընտանիքով ճաշում էր ռեստորանում, և հայրը որոշեց ձուկ պատվիրել։ Երբ ճաշատեսակը բերեցին, տղամարդը սկսեց դանակով և պատառաքաղով կտրատել այն և նկատեց մեծ կարթ։ Այս մասին դուստրն անմիջապես հայտնել է մենեջերին, սակայն անձնակազմի արձագանքը զարմացրել է նրան։
Ադմինիստրատորը պատասխանեց, որ դա մատակարարի մեղքն է, ուստի ներողություն չի խնդրի: Սակայն երբ այցելուն սկսեց բարձրաձայնել և պահանջել զանգահարել տնօրինությանը, մենեջերը վերանայեց իր դիրքորոշումը և համաձայնեց զեղչ անել։
«Սկզբում մեղավորը մատակարարն էր, հետո խոհանոցը։ Հայրս կեռիկը կուլ չի տվել, բայց ինչ կլիներ, եթե ձուկը մատուցեին ուրիշներին»,- հարցնում է կինը։