«Ես ոչ մեկին չեմ գողացել». բրիտանացու ընտանիքը «քանդած» ուկրաինուհին արդարացել է
ԱյլՈւկրաինացի աղջիկը, ով մեղադրվում է բրիտանական ընտանիքը քանդելու մեջ, արդարացել է և իրենց զգացմունքներն անվանել լուրջ և անկեղծ։ Այս մասին նա խոսել է Instagram-ի իր էջում:
Մայիսի սկզբին՝ Ուկրաինայում հատուկ գործողության ֆոնին, 22-ամյա Սոֆիան որպես փախստական տեղափոխվել է Էնթոնիի տուն, ով իր կնոջ և երկու երեխաների հետ ապրում էր Բրեդֆորդում: Տղամարդը սիրահարվել է աղջկան և որոշել թողնել ընտանիքը՝ նոր սիրուհու հետ հանդիպելու համար:
«Ես ընտանիքից ոչ մեկին չեմ գողացել: Դա 29-ամյա երիտասարդի գիտակցված որոշումն էր, ով իրավունք ունի սիրել, լինել երջանիկ և ընտրել, թե ում հետ լինել»,- գրել է Սոֆյան։
Նա խոսել է նաև մամուլի հետ, որը, իր կարծիքով, խեղաթյուրում է իրադարձությունները. 10 օրում հնարավոր չէ տղամարդուն ընտանիքից խլել, վստահեցնում է նա։
Բացի այդ, փախստականը կարծում է, որ Էնթոնիի հետ իր մերձեցմանը նպաստել է կնոջ պահվածքը՝ նա շատ խանդոտ է եղել և անընդհատ սկանդալներ է սարքել, երբ նկատում էր, որ տղամարդը շփվում է իր հետ։
«Իմ և Էնթոնիի մոտ ամեն ինչ հիանալի է: Մեր սերն իրական է և գեղեցիկ»,- ասել է աղջիկը: