Էրդողանը հայտնել է, թե երբ Թուրքիան կսկսի «հակաահաբեկչական» գործողություն Սիրիայում
ԱշխարհԹուրքիան նոր «հակաահաբեկչական» գործողություններ կսկսի, հենց որ ավարտվեն համապատասխան նախապատրաստական աշխատանքները Սիրիայի հետ սահմանին, հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանրապետության նախարարների կաբինետի նիստից հետո հեռուստաուղերձում։
«Հենց ավարտվեն անվտանգության միջանցքում բացերի վերացման նախապատրաստական աշխատանքները, որոնք մենք սկսել ենք ստեղծել Սիրիայի հետ մեր սահմանին, մենք կսկսենք նոր գործողություններ»,- մասնավորապես ասել է Թուրքիայի ղեկավարը։