Կոտայքում 60-ամյա տղամարդն աստիճանով բարձրանալիս ընկել ու հիվանդանոցում մահացել է
Արտակարգ Պատահար
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 26-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով։
Այդ օրը, ժամը 21։50-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղից իրենց մոտ են տեղափոխել մի քաղաքացու, ով կարճ ժամանակ անց հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Պռոշյան գյուղի բնակիչ՝ 60-ամյա Տիգրան Տ․-ն էր, ով նույն օրը, ժամը 18։30-ի սահմաններում իրենց շենքի՝ իրեն պատկանող ալեհավաքը ուղղելու նպատակով փայտե աստիճաններով վեր բարձրանալիս աստիճանից անզգուշաբար վայր է ընկել և ստացած վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Փաստի առթիվ հետաքննիչի կողմից նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է