Տասնյակ միգրանտների մարմիններով բեռնատար են հայտնաբերել Տեխասում
Աշխարհ
ԱՄՆ-ի Տեխաս նահանգի հարավում 46 զոհվածի մարմին են հայտնաբերել լքված բեռնատարի մեջ: Այդ մասին հաղորդել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով անանուն աղբյուրին: Եվս 16 մարդու ողջ են գտել եւ տեղափոխել բուժհաստատություն:
Գործակալության աղբյուրի խոսքով՝ ենթադրվում է, որ բոլոր զոհվածները միգրանտներ են, որոնք այդ ձեւով փորձել են անօրինականորեն հատել ԱՄՆ-ի սահմանը: Գործակալությունը հիշեցնում է, որ բարձր ջերմաստիճանը լուրջ վտանգ է ներկայացնում, հատկապես փոխադրամիջոցի ներսում: Մարմինների հայտնաբերման պահին ջերմաստիճանը տեղում մոտեցել է Ցելսիուսի 40 աստիճանի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ