Ռոուլինգը Twitter-ում Բորիս Ջոնսոնին կոչ է արել հեռանալ պաշտոնից. գրառումը անարձագանք չի մնացել
Աշխարհ«Աստված իմ, երբ ձեր բահը սկսում է հալվել երկրի միջուկի ջերմությունից, դադարեցրեք այն փորել», - Ջ.Կ. Ռոուլինգը Twitter-ում Բորիս Ջոնսոնին կոչ է արել հեռանալ պաշտոնից՝ այս գրառումն ուղեկցելով #JohnsonMustGo հեշթեգով։
Մարիա Զախարովան մեկնաբանել է նրա հայտարարությունը` նշելով, որ Ռոուլինգը հասկանում է ահաբեկումը, քանի որ ինքն էլ է անցել այդ մշակույթի միջով։
«Նրանք չեն հասկանում գլխավորը. այն, ինչ հիմա կատարվում է Վաշինգտոնում, Լոնդոնում, Բրյուսելում, Փարիզում, Բեռլինում և արևմտյան այլ մայրաքաղաքներում, ամբողջ աշխարհին տանում է դեպի կործանման»,- գրել է Զախարովան։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հինգշաբթի օրը հայտարարեց, որ համաձայն է լքել բրիտանական կառավարության ղեկավարի, ինչպես նաև Միացյալ Թագավորության Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնը։