Անփոխարինելի մարդիկ չկան․ Ջոնսոնը հայտարարեց իր հրաժարականի մասին
ԱշխարհՄեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հինգշաբթի օրը հայտարարեց, որ համաձայն է լքել բրիտանական կառավարության ղեկավարի, ինչպես նաև Միացյալ Թագավորության Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնը։
«Ակնհայտ է, որ խորհրդարանական Պահպանողական կուսակցության կամքն այն է, որ լինի այս կուսակցության նոր ղեկավար և, հետևաբար, նոր վարչապետ: Ես համաձայնել եմ մեր պատգամավորների նախագահ սըր Գրեհեմ Բրեյդիի հետ, որ նոր առաջնորդ ընտրելու գործընթացը պետք է սկսվի հիմա», - ասել է նա հինգշաբթի օրը Դաունինգ սթրիթում լրագրողների հետ հանդիպմանը:
Նա նաև նշել է, որ կշարունակի կատարել վարչապետի իր պարտականությունները, քանի դեռ չի ընտրվել Պահպանողական կուսակցության նոր առաջնորդը, որը կդառնա բրիտանական կառավարության նոր ղեկավարը։
Ջոնսոնը խոստացել է ամեն կերպ օգնել իր հետնորդին ու հավելել, որ քաղաքականության մեջ «անփոխարինելի մարդիկ չկան»։