Պեկինն ԱՄՆ-ն անվանել է «վտանգ» աշխարհի համար
Աշխարհ
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Չժաո Լիցզյանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատմության մեջ ամենապատերազմող երկիրն է և հանդիսանում է «ամենամեծ վտանգը» աշխարհի համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Փաստերը լիովին ապացուցել են, որ Միացյալ Նահանգները ամենամեծ սպառնալիքն է համաշխարհային խաղաղության և զարգացման համար», - ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակը՝ կոչ անելով ԱՄՆ հետախուզությանը «ուղղել իր մտածելակերպը, ռացիոնալ վերաբերվել Չինաստանի զարգացմանը, դադարել լուրեր տարածելն ու անպատասխանատու հայտարարություններ անելը»։
Ամերիկացի քաղաքական գործիչները մշտապես ուռճացնում են «Չինաստանի սպառնալիքը»՝ հարձակվելով երկրի վրա, ասել է նա:
«Միացյալ Նահանգները վերջերս տոնեց իր 246-րդ Անկախության օրը, եթե հետ նայենք ավելի քան 240 տարի առաջ, ապա Միացյալ Նահանգները պատերազմի մեջ չի եղել ընդամենը 16 տարի, դա, անկասկած, ամենապատերազմող երկիրն է համաշխարհային պատմության մեջ», - հավելել է Լիցզյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)