Աշխարհի ամենահետախուզվող հանցագործներից մեկին արտահանձնել են Իտալիա
ԱյլԻտալական հանցավոր խմբավորման՝ «Նդրանգետայի» անդամ Ռոկո Մորաբիտոն Բրազիլիայից արտահանձնվել է Իտալիա։ Ըստ The Guardian-ի՝ նա երկրորդ տեղն է զբաղեցրել Իտալիայի ամենափնտրվող մարդկանց վարկանիշում, գրում է Gazeta.ru-ն։
Իտալական ոստիկանությունը հայտնել է, որ Մորաբիտոն Իտալիայի խոշորագույն թմրավաճառներից մեկն է։ Նա այն օղակն էր, որը կազմակերպեց թմրանյութերի մատակարարումը Լատինական Ամերիկայից Միլան, իսկ հետո ամբողջ Իտալիա։ Հանցագործը 2001 թվականին հեռակա դատապարտվել է 30 տարվա ազատազրկման։
2017 թվականին նա ձերբակալվել էր Ուրուգվայում, որտեղ նա ապրում էր շքեղ վիլլայում՝ կեղծ բրազիլական անձնագրով, սակայն երկու տարի անց նրան հաջողվեց փախչել բանտից։ Մորաբիտոյին վերջապես բերման են ենթարկել բրազիլական, իտալական և ամերիկյան ոստիկանների համատեղ հատուկ գործողության ընթացքում։