ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. Bloomberg Գերտերությունների առճակատման աստիճանը հասել է սահմանագծին. Լուկաշենկո Ռուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակում Ֆրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդ ԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստով Հայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունը ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին Վերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատար Եթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. Մերց Խանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործի Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերին Ագարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոց 

Ուռճացված հաստիքներ՝ հանուն ԽԾԲ-ի. ովքե՞ր են մոռացել 2018-ի խոստումը

Վերլուծական
2018-ի թավշյա հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները հրապարակից հայտարարում ու խոստանում էին, որ իշխանության գալուց հետո կտրուկ կրճատվելու է ի հաշիվ ՀՀԿ-ական քաղաքապետերի, մարզպետների յուրայինների, ազգականների արհեստականորեն ուռճացված պետական ապարատը։ Անցան տարիներ, սակայն, պետք է փաստենք, որ այսօր մենք ականատես ենք լինում նման, եթե ոչ ավելի խորացված իրավիճակի։
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Փաշինյանի կողմից 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանն ունի 2 տեղակալ, օգնական, նրա 2 տեղակալներն ունեն մեկական օգնականներ, մարզպետարանն ունի գլխավոր քարտուղար, գլխավոր քարտուղարի տեղակալ։ Տավուշի մարզպետարանն ունի 6 վարչություն, քարտուղարություն եւ 7 բաժիններ, մոտ 90 աշխատակից։ Մարզպետարանի ենթակայության տակ են միայն մարզի բուժհիմնարկները, բացի՝ մասնավորեցված Դիլիջանի ԲԿ-ից, եւ մարզի հանրակրթական դպրոցները։
 
Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանն իր բարեկամների պաշտոնների էր նշանակում և չէր էլ հերքում ասելով. «Ես ամենևին չեմ արդարանում, արդարանալու համար կասեի՝ ոչ, իմ բարեկամն ու ազգականը չեն»։ Օրինակ, Գարիկ Սարգսյանը Արարատի մարզպետարանում աշխատանքի էր ընդունել իր զարմիկին՝ Գևորգ Մանուկյանին, ում նշանակել էր իր օգնականի պաշտոնում, իսկ մեկ այլ բարեկամի նշանակել էր իր խորհրդական: Ըստ որոշ աղբյուրների՝ այդ բարեկամը մարզպետի մորաքրոջ հարսն է, ով Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնակատարն էր։ Մեկ այլ մորաքրոջ հարսի ևս մարզպետը ցանկանում էր Ավշարի դպրոցում պաշտոնի նշանակել, սակայն դա իրականություն չդարձավ համացանցում բարձրացված աղմուկից հետո: Եթե համեմատենք Սարգսյանի նախորդի հետ, ապա նշենք, որ Արամայիս Գրիգորյանի ղեկավարման տարիներին մամուլում ընդամենը երկու հիշատակում է եղել՝ կապված մարզպետի կողմից այս կամ այն ծանոթի պետական համակարգում աշխատանքի տեղավորելու հետ:
 
Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը համայնքապետարանում աշխատանքի է ընդունել մարզպետ Ղալումյանի բաջանաղի որդուն՝ Վաչե Վիրաբյանին։ Ապա Դավիթ Վիրաբյանի դուստրը՝ 19-ամյա Նանե Վիրաբյանն է հայտնվում ՔՊ ավագանու ցուցակում։ Մարզպետ Հայկ Ղալումյանին կարծես թե չեն բավարարել բաջանաղի ստացած հեղափոխական բոնուսները և արդեն ընտրված քաղաքապետ Արթուր Ճաղարյանին հրահանգել է առանց այդ էլ սուղ բյուջե ունեցող քաղաքում բացել քաղաքապետի տեղակալի երկրորդ հաստիք, որն, ըստ պտտվող լուրերի, նախատեսված է, հենց բաջանաղին փոխքաղաքապետ կարգելու նպատակով։ Հայկ Ղալումյանը քաղաքապետարան է մտցրել նաև իր փեսայի եղբորը։ Բացի այդ՝ համայնքապետ Արթուր Ճաղարյանը Մշակույթի տան տնօրեն է նշանակել Վարդ Շահինյանին, ով համայնքապետի կնոջ մերձավոր ազգականն է:
 
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը շարունակում է ազգականներին ու բարեկամներին մարզում պաշտոնների նշանակել։ Մասնավորապես Բաղդասարյանի որոշմամբ «Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինկայի» տնօրենի թափուր պաշտոնին կառաջադրվի մարզպետի բարեկամուհիներից մեկը։ Խոսքը՝ այս պահին Գյումրու ԲԿ-ում աշխատող բժիշկ Արևիկ Ծառուրյանի մասին է, ով Բաղդասարյանի մորական կողմի բարեկամուհիներից է։ Ավելի վաղ մամուլը գրել էր, որ մարզպետը ավագանու անդամ իր ընկերուհուն որպես խորհրդական է աշխատանքի ընդունել մարզպետարանում։ Դրանից առաջ էլ ավագանու անդամ եղբոր կնոջն էր պաշտոնի նշանակել տվել Գյումրու քաղաքապետարանում։ Ազգուտակին մարզում աշխատանքով ապահովելու Բաղդասարյանի ձգտումներն այսքանով, իհարկե, չեն ավարտվում։ Փոխմարզպետներից Կարեն Մանուկյանն էլ քավոր- սանիկական հարաբերություններ ունի Բաղդասարյանի ընտանիքի հետ։
 
AntiFake.am կայքին դիմած քաղաքացին տեղեկություններ էր փոխանցել Վայոց ձորի մարզպետարանում առկա «ֆեյք» հաստիքների մասին: Քաղաքացու պնդմամբ՝ մարզպետարանում, որը ղեկավարում է Արարատ Գրիգորյանը ստեղծվել են «ֆեյք» հաստիքներ` իշխանական ուժի ներկայացուցիչների մտերիմներին և «հեղափոխության» իրականացման մեջ իրենց «ավանդը» ներդրած անձանց «տեղավորելու» համար։«Խոսքը մասնավորապես վերաբերվում է ներկայումս մարզպետարանում աշխատող «ՔՊ»-ական Նարեկ Մարտիրոսյանին, ով անցյալ տարի է իր մտերիմ ընկերոջ կապերի շնորհիվ ընդունվել համալսարան՝ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղ, և Անի Մխիթարյանին, որը շաբաթվա միայն 3 օրն է ներկայանում աշխատանքի (0.7 դրույք), սակայն դրա դիմաց ստանում է 220.000 դրամ աշխատավարձ և պարգևավճարներ։ Նույնքան էլ ստանում է Նարեկ Մարտիրոսյանը»,- լրատվամիջոցին տեղեկացրել է քաղաքացին։
 
Ինչպես տեսնում ենք՝ 2018-ին Փաշինյանի հրապարակավ տված խոստումը արհամարհվում է հենց իր իսկ յուրայինների կողմից, հեղափոխությունից հետո հատկապես մարզերում ՝ մարզպետարաններում և քաղաքապետարաններում ՔՊ-ական ղեկավարների կողմից  արհեստական ուռճացված պետական ապարատը էլ ավելի ուռճացվեց, իսկ եթե օպտիմալացում նույնիսկ եղել է, ապա այն ակնհայտորեն վերաբերվել է երկար տարիներ՝ նախկին իշխանությունների օրոք աշխատանքի անցածներին և այն աշխատակիցներին, ովքեր չեն կիսում հեղափոխական իշխանությունների քաղաքական հայացքները...։
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. BloombergԳերտերությունների առճակատման աստիճանը հասել է սահմանագծին. ԼուկաշենկոՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումՖրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստովՀայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունըՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասինՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԵթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. ՄերցԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինԱգարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոցԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովՀայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համարՎանաձորում հարևանների վեճն ավարտվել է մահվամբ․ ոստիկան է հոսպիտալացվելԻսրայելի ֆինանսների նախարարությունում զարմացել են ռազմական օգնությունը դադարեցնելու մասին Թրամփի հայտարարությունից8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումԱրտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնելԷլմիրա Կարապետյանը՝ աշխարհի փոխչեմպիոնԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՀուղարկավորություններ հնարավոր են նաև` առանց Վահագն Խաչատուրյանի մասնակցության. Էդգար ՂազարյանՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ ԿարապետյանՄոսկվա ինձ հրավիրելը նույնքան անիմաստ է, որքան Պուտինին՝ Կիև․ ԶելենսկիՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՄեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին. ՓաշինյանՑավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանՀայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետՀուե. Վիետնամի կայսերական քաղաքըԽառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր. ՄնացականյանՈ՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամՀայաստանի ազատագրության բոլոր խորհրդանիշները իշխող դրածոների և նրանց տերերի աչքի փուշն են. ԱյվազյանԱդրբեջանը ՌԴ-ին կփոխանցի իր երկրում ռուսաստանցիների տվյալներըP.Diddy-ին կրկին ավելի շուտ կազատվի բանտից․ հայտնի է նոր ամսաթիվըՊատասխանեցի Euronews-ի հարցերին. Փաշինյան1000-ամյա պատմությամբ ոսկե կախազարդ․ ինչ են պարզել մասնագետներըՎարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. ՂազարյանՏարվա սկզբից ի վեր Մարոկկոն կանխել է անօրինական միգրացիայի ավելի քան 58,000 փորձ115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբինՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերՀոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Պեսկովը նշել է, որ անվտանգության երաշխիքները կլինեն ԱՄԷ-ում կայանալիք բանակցությունների թեմաներից մեկըՈւկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապՎարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Պեսկովը անհնար է անվանել Եվրոպայի մասնակցությունը Աբու Դաբիի բանակցություններին
Ամենադիտված