Խանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործի Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերին Ագարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոց Ադրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողների ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով Հայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար Վանաձորում հարևանների վեճն ավարտվել է մահվամբ․ ոստիկան է հոսպիտալացվել Իսրայելի ֆինանսների նախարարությունում զարմացել են ռազմական օգնությունը դադարեցնելու մասին Թրամփի հայտարարությունից 8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում Արտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնել Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի փոխչեմպիոն ԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. Թրամփ 

Նախկին ընդդիմադիրների և իրավապաշտպանների երկակի ստանդարտները՝ 2017-ին և այսօր

Վերլուծական

Հետհեղափոխական Հայաստանում շարունակում են դեպքեր գրանցվել, երբ կալանքի տակ գտնվող անձինք մահանում են բանտում, իսկ երեկ գրանցվեց հերթական մահը՝ արդեն դատարանի դահլիճում: 2018-ին գալով իշխանության Նիկոլ Փաշինյանն ու թիմը հայտարարում էին, որ իրենք դառնալու են քաղաքացու իրավունքների գլխավոր պաշտպանները, որ այլևս որևէ մեկը ապօրինի կալանքի չի ենթարկվի, չի հայտնվի բանտում իր քաղաքական հայացքների համար, ինչ խոսք՝ բանտում կամ դատարանի դահլիճում մահանալն էլ թավշյա հեղափոխականները անշուշտ բացառում էին:

Շատերը հիմքեր ունեին նրանց հավատալու, քանի որ ժամանակին ակտիվ ընդդիմադիրները հասցրել էին իրենց վերը նշված ակտիվությունը ցուցաբերել մի շարք ողբերգական դեպքերի առթիվ: Մասնավորապես, բոլորի հիշողության մեջ թարմ է թե ինչ արձագանք հետևեց Հաց Բերողի՝ կալանավայրում մահանալուց հետո: Հարցը գտնվում էր անձամբ Նիկոլ Փաշինյանի ուշադրության ներքո, մինչ Արթուր Սարգսյանի մահը նա ակտիվորեն պայքարում էր վերջինիս ազատ արձակվելու համար:

Ահա Փաշինյանի ևս մեկ արձագանքը, արդեն ողբերգական դեպքից հետո

Հաց բերողի մահվանից հետո Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը, Տիգրան Ավինյանը ասուլիսի ընթացքում պահանջում էին իշխանություններից՝ հանրությանը սպառիչ պատասխաններ տալ, թե ովքեր են պատասխանատու Արթուր Սարգսյանի մահվան համար և պատժել վերջիններին

Ինչպես տեսնում ենք վերը նշված ակցիային մի շարք ծանոթ դեմքեր են մասնակցում, ովքեր այսօր ունեն բարձր պաշտոններ՝  Հայկ Կոնջորյանը, Մխիթար Հայրապետյանը,Տիրգան Ավինյանը, Արայիկ Հարությունյանը:

Իր հերթին ընդդիմադիր պատգամավոր Լենա Նազարյանը ժամանակին գլխավոր դատախազից պահանջում էր տալ քաղբանտարկյալ տերմինի սահմանումը, այսօր նա իհարկե նման պահանջներ դատախազությանը չի ներկայացնում:

Պատգամավոր Վահագն Հովակիմյանը, ով ժամանակին՝ հասարակության մեծ մասի պես անհաշտ էր Արթուր Սարգսյանի կալանավորման հետ, այսօր լռում է, երբ իր ղեկավարած երկրում չորս տարվա մեջ արդեն իսկ չորս նման ողբերգական դեպք է արձանագրվում: Հետաքրքիր է՝ այլևս անհաշտ չէ՞, թե այլ պատճառ կա նման լռության համար, դիցուք՝ իշխանության քաղցրությունը:

Իրավապաշտպան, «Իրավունքի եւ ազատության» ՀԿ նախագահ Վարդան Հարությունյանը 2017-ին կարծիք էր արտահայտում, որ  Արթուր Սարգսյանը դարձավ ներկա իշխանությունների հերթական զոհը, ավելացավ Մարտի 1-ի զոհերին։ Նրա կարծիքով՝ Հայաստանում միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնք պատրաստ են բանտ գնալ, հրապարակ դուրս գալ եւ պայքարել, հացադուլ հայտարարել։

Իրավապաշտպան, Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նկատեց, որ ներկա համակարգը հակված չէ փոփոխությունների եւ պատժում է իր դեմ դուրս եկողներին։ Նա հիշեց, թե ինչպես Հյուսիսային Իռլանդիայում ապստամբների խումբը պայքարեց եւ հասավ նրան, որ իրեն ճանաչեցին որպես ռազմագերի։ Արթուր Սարգսյանի մահը իրավապաշտպանը համարում է սպանություն, որի համար անմիջական պատասխանատվություն է կրում Սերժ Սարգսյանը։ Նա ասաց, որ Սերժ Սարգսյանի հրահանգով են երկրորդ անգամ կալանավորել Արթուր Սարգսյանին, քանի որ Հաց բերողը երբեւէ փախուստի փորձ չի արել, չի խուսափել նախաքննությունից։

Նույն Սաքունցը հեղափոխությունից հետո Սորոսի հիմնադրամից ստացել է 130 000 դոլարի չափով գրանտ: Ծրագրի նպատակն է նպաստել խոցելի խմբերին մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությանը `բարելավելով քաղաքացիական վերահսկողության մեխանիզմները` կանխելու ապագա խախտումները և չարաշահումները եւ հասարակության իրազեկվածությունը մարդու իրավունքների արժեքների և խաղաղության հիմնախնդիրների վերաբերյալ:

Ինչպես տեսնում ենք վերը նշված բոլոր անձինք այսօր կամ բարձրաստիճան պաշտոնյա են, կամ շարունակում են նստած մնալ գրանտային ասեղների վրա, այդ թվում՝ պետությունից ստանալով լոյալ վերաբերմունք և ինչու ոչ նաև դրամաշնորհներ: Իշխանության քաղցրությունը ստիպել է վերջիններիս մոռանալ այն ամենը, ինչ իրենք պնդում և հայտարարում էին ընդամենը մի քանի տարի առաջ և այսօր, երբ Նոր Հայաստանում տեղի են ունենում բառացիորեն նույն ողբերգական դեպքերը և պրոցեսները՝ նրանք նախընտրում են լռել, ինչ՞ է սա, եթե ոչ երկակի ստանդարտների անթաքույց արտահայտում...

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինԱգարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոցԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովՀայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համարՎանաձորում հարևանների վեճն ավարտվել է մահվամբ․ ոստիկան է հոսպիտալացվելԻսրայելի ֆինանսների նախարարությունում զարմացել են ռազմական օգնությունը դադարեցնելու մասին Թրամփի հայտարարությունից8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումԱրտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնելԷլմիրա Կարապետյանը՝ աշխարհի փոխչեմպիոնԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՀուղարկավորություններ հնարավոր են նաև` առանց Վահագն Խաչատուրյանի մասնակցության. Էդգար ՂազարյանՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ ԿարապետյանՄոսկվա ինձ հրավիրելը նույնքան անիմաստ է, որքան Պուտինին՝ Կիև․ ԶելենսկիՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՄեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին. ՓաշինյանՑավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանՀայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետՀուե. Վիետնամի կայսերական քաղաքըԽառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր. ՄնացականյանՈ՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամՀայաստանի ազատագրության բոլոր խորհրդանիշները իշխող դրածոների և նրանց տերերի աչքի փուշն են. ԱյվազյանԱդրբեջանը ՌԴ-ին կփոխանցի իր երկրում ռուսաստանցիների տվյալներըP.Diddy-ին կրկին ավելի շուտ կազատվի բանտից․ հայտնի է նոր ամսաթիվըՊատասխանեցի Euronews-ի հարցերին. Փաշինյան1000-ամյա պատմությամբ ոսկե կախազարդ․ ինչ են պարզել մասնագետներըՎարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. ՂազարյանՏարվա սկզբից ի վեր Մարոկկոն կանխել է անօրինական միգրացիայի ավելի քան 58,000 փորձ115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբինՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերՀոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Պեսկովը նշել է, որ անվտանգության երաշխիքները կլինեն ԱՄԷ-ում կայանալիք բանակցությունների թեմաներից մեկըՈւկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապՎարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Պեսկովը անհնար է անվանել Եվրոպայի մասնակցությունը Աբու Դաբիի բանակցություններինDisney-ը հազարավոր աշխատատեղեր է կրճատում՝ Amazon-ի և Apple-ի հետ մրցակցության ֆոնինՊայթյուններ ու ռմբակոծություններ աշխարհում․ 24 մլրդ 250 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմինԹուրքիան և Հարավային Կորեան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացումըԲուլղարիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթողի անունըՄելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբԱԺ նախագահը պատգամավորին ասում է՝ դուրս կշպրտի, հանցակազմ չե՞ք տեսնում, ինչո՞ւ է ազատության մեջ (տեսանյութ) ChatGPT-ն զարգանում է՝ գնումներից մինչև ընտանեկան բյուջեի պլանավորումԼենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված հայ կոմպոզիտորի աճյունը հուղարկավորվել է 85 տարի անց56 միլիոն դրամով 5 րոպեանոց հոլովակ են պատրաստել COP17-ի համար. Հոլիվուդի՞ց էր եկել նկարիչը (տեսանյութ)
Ամենադիտված