Աղջիկն ընկել է եռացող ջրափոսի մեջ. վիճակը գնահատվում է կայուն
ՌԴ Նոյաբրսկ քաղաքում աշակերտուհին հեծանիվ վարելիս ընկել է չցանկապատված փոսը։ Երեխան ստացել է առաջին և երկրորդ աստիճանի այրվածքներ, այս մասին ականատեսները պատմել են VKontakte-ի Նոյաբրսկի միջադեպերի խմբում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ 10-ամյա աղջիկը չի նկատել ջրափոսը և հեծանիվով ընկել է դրա մեջ։ Դեպքի վայրից երեխային շտապ տեղափոխել են հիվանդանոց։
Աշակերտուհին ստացել է առաջին և երկրորդ կարգի այրվածքներ։ Նրա վիճակը գնահատվում է կայուն։
Կոմունալ ծառայությունները հայտնել են, որ տաք ջրով փոսը գոյացել է ջեռուցման մայրուղու խափանման պատճառով, ինչի մասին իրենք տեղյակ չեն եղել։
Երեխային վնասվածք հասցնելու փաստով դատախազությունը ստուգում է դեպքի բոլոր հանգամանքներ։ Ճշտվում է ջեռուցման մայրուղու վերանորոգման համար պատասխանատու անձանց շրջանակը։


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա